Նորություններ

Համաշխարհային բանկի թիմը այցեր է իրականացրել նորաստեղծ նախակրթարաններում

02.10.2024

Հոկտեմբերի 1–ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը ԿԾԿ ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանի և «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի թիվ 110 հիմնական դպրոց, որտեղ սեպտեմբերի 1-ին պաշտոնապես բացվել էր ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում հիմնված նորաստեղծ նախակրթարանը: ՀԲ պատվիրակության կազմում էին ՀԲ առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, կրթության հարցերով խորհրդատու Աննա Մալխասյանը, ՀԲ երևանյան գրասենյակի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հասմիկ Սողոմոնյանը: Այցի նպատակը վերոնշյալ կրթօջախում միկրոծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանի գործունեությանը ծանոթանալն էր: Հյուրերին ողջունեց տնօրեն Ասյա Բադալյան : Տնօրենը կարևորեց դպրոցում իրականացված ծրագրի նշանակությունը սաների կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը զգալիորեն բարձրանալու է: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով, եղան նաև նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրեց նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսեց հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին: ‹‹25 երեխայի համար նախատեսված նախակրթարանը ամենալուսավոր ու տաքուկ անկյունն է դպրոցում››,- նշեց տնօրենը: Հիշեցնենք, որ այս նախակրթարանը այս տարի Երևանում ստեղծված 9 նախակրթարաններից մեկն է: Նախակրթարանը, ծրագրի իրականացման արդյունքում կահավորվել է համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել է մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Հյուրերը եղան նաև Երևանի թիվ 99 և թիվ 167 դպրոցներում, որտեղ ևս սեպտեմբերի 1-ից գործում են նորաստեղծ նախակրթարաններ: ՀԲ ներկայացուցիչները շրջեցին խաղային անկյուններով, թերթեցին սաների տետրերն ու նկարչական ալբոմները՝ հավաստիանալով, որ նախակրթարաններում սաները հաշվել են սովորում, տարբերում են տարվա եղանակներն ու գույները: Նշենք նաև, որ ծրագրի շրջանակում նախակրթարաններից 2-ում կառուցվել են գեղեցիկ խաղահրապարակներ:
Թիվ 167 դպրոցի տնօրենի հավաստմամբ՝ համայնքի բնակիչները կարևորում են նախակրթարանի դերը համայնքում, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն հնարավորություն ունեն կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում: Հյուրերը տպավորված էին իրականացված աշխատանքի արդյունքներով և փաստեցին միկրոծրագրերի կարևորության մասին:
Հավելենք, որ այս տարի արդեն իսկ հիմնվել են 20 նախակրթարաններ ՀՀ մարզերում և Երևանում :
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...