Նորություններ

Մշտադիտարկում Երևանի պետական համալսարանում

24.07.2024

Հուլիսի 19-ին «Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մեկշաբաթյա մշտադիտարկումը՝ ՆՄՀ դրամաշնորհառու բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի անդամներին ԵՊՀ-ի Ֆիզիկայի ինստիտուտում դիմավորեց դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի վարիչ Մուշեղ Ռաֆայելյանը: Ներկաները դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ու համակարգողի ուղեկցությամբ եղան բուհի կողմից Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի համար նախատեսված տարածքում: Նշենք, որ տարածքում իրականացվում էր վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ։ Ծրագրի ղեկավարը նշեց, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում լաբորատոր սարքավորումների մի մասը ձեռք են բերվել և գտնվում են համասարանում, սակայն վերջիններիս դիտարկումը հնարավոր չէ, քանի որ շինարարական աշխատանքներով պայմանավորված սարքերը պահեստավորված են, Լաբորատոր սարքվորումների մյուս խմբաքանակի մասով նշեց, որ Ֆեմտովայրկյանային լազերի ձեռքբերման համար հայտարարված միջազգային մրցակցային գնման մեթոդով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող մասնակցի հետ կնքվել է պայմանագիր և Ֆեմտովայրկյանային լազերը մատկարարման փուլում է, ընթացքում է Կոնֆոկալ ֆլուորեսցենտային մանրադիտակի ձեռքբերման համար միջազգային մրցակցային գնման եղանակով հայտարարված մրցույթային գործընթացը։ Ծրագրի ղեկավարի հավստմամբ, գիտաուսումնական կենտրոնը համալրված է լինելու ժամանակակից օպտիկական և օպտոէլեկտրոնային սարքերի միկրոմշակման, դրանց միջոցով կենսաօպտիկայի, տեղեկատվության մշակման ու հեռահաղորդակցության ոլորտներում բարձր տեխնոլոգիական միկրոհամակարգերի պատրաստման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով և նպաստելու է կրթության ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը։ Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Ծրագրի ղեկավար Մ. Ռաֆայելյանը հավաստիացրեց, որ վերանորոգման աշխատանքներին զուգահեռ մեկնարկել են նաև ստեղծվող կենտրոնի գործառույթների և նպատակների, կառավարման, կայունության և զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները, որը պետք է հաստատվի ԵՊՀ գիտական խորհրդի կողմից:Ծրագրի համակարգող Աստղիկ Կուզանյանն խոսեց Ստրասբուրգում տեղի ունեցած «Women in Optics» հանդիպման մասին , որին մասնակցել էր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում և կարևորեց STEM ոլորտում կանանց ներգրավվածության ավելացման անհրաժեշտությունը:Հավելենք, որ ստեղծվող կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով, դրամաշնորհային ծրագրի այս փուլում իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծման ուղղությամբ աշխատանքներ: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ, մի շարք քայլեր են ձեռնարկվել նաև կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ՝ մասնավորապես ընթացքում են նոր՝ «Օպտիկա և ֆոտոնիկա» մագիստրոսական ծրագրի մշակման աշխատանքները, մեկնարկել են նաև այդ նոր մագիստրոսական ծրագրի միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման ռազմավարական պլանի մշակման աշխատանքները: Ծրագրի կառավարման անձնակազմը նշեց, որ ԵՊՀ-ն կարևորում է նաև ծրագրի լուսաբանումը և արդյունքների տարածումը` վեբ կայքի, սոցիալական ցանցերի էջերի միջոցով(Facebook, Twitter, Linkedin), ինչպես նաև մասնագիտական սեմինարների և իրազեկման միջոցառումների կազմակերպումը` ներգրավելով նաև ուսանողների, ավագ դպրոցի աշակերտների (այդ թվում իգական սեռի) ֆիզիկայի ուղղությամբ հետաքրքրվածության մեծացման նպատակով։ Նրանց հավաստմամբ այս ուղղությամբ միջոցառումները կրում են շարունակական բնույթ և նախատեսված են դրամաշնորհային ծրագրի ամբողջ ընթացքում։

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...