Նորություններ

Մոնիտորինգային այց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում

19.07.2024

 Հուլիսի 17-ին աշխատանքային այցով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) էին «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԵՊԲՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար Գիտության գծով պրոռեկտոր, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կ. Ենկոյանը և ծրագրի համակարգող ԵՊԲՀ գիտության վարչության պետ, դոցենտ, բժշկական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ս. Քոչարյանը ներկայացրին ՆՄՀ շրջանակներում հիմնվող Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի ստեղծման ընթացիկ աշխատանքները: Լաբորատորիայի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված գործողությունների պլանի համաձայն:Նշենք, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ժամանակակից և հզոր ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա է ստեղծվում, որը միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները, հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը՝ համալրելով այն զգայական ներգրավվածությամբ: Լաբորատորիան օժտված կլինի գլխուղեղի բջիջների ստատիկ և դինամիկ «5D» պատկերման, դեղի, բջջի կամ ներմուծված այլ մասնիկի «առաքումը» գլխուղեղ վիզուալիզացնելու հնարավորությամբ: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցչի և բուհի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկեցին դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Ներկաներն ամրագրեցին, որ կենտրոնի համար նախատեսված տարածքի ընտրությունը կատարվել է և վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Մոնիտորինգային աշխատանքային խմբի անդամները դիտարկեցին դրամաշնորհային ծրագրի շրջանականերում ձեռքբերված համակարգչային, տեսահաղորդակցության համակարգի, ինչպես նաև լրացված և վիրտուալ իրականության սարքավորումները, դրանց համապատասխանությունը պայմանագրով սահմանված պայմաններին, դիտարկվեց ԿԾԿ ԾԻԳ-ի 1.3 բաղադրիչի ղեկավար Հ. Ղարիբջանյանի կողմից: Հավելենք, որ ստեղծվող Կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով, դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում ուղղությամբ աշխատանքներ: Դրամաշնորհային ծրագրի համակարգողի հավաստմամբ, մի շարք քայլեր են ձեռնարկվել նաև ԵՊԲՀ-ի կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ: Մասնավորապես, որակապես նոր հարթություն է տեղափոխել Ալցհեյմերի հիվանդությանը և աուտիզմին ուղղված ուսումնասիրությունները, ինչի արդյունքում մեծացել է ԵՊԲՀ հրապարակումների ընդհանուր թվաքանակը Web of Science շտեմարանում, ինչպես նաև ավելացել է հրապարակումները շտեմարանի այնպիսի ոլորտային պարբերականներում, որոնց քառորդը պատկանում է առաջին կամ երկրորդ խմբին: Սա անմիջականորեն նպաստում է ԵՊԲՀ դիրքի բարելավմանը միջազգային վարկանշավորման ցուցակում: Ծրագրի շրջանակներում մշակվում են նոր առարկայական դասընթացներ՝ ուղղված ուղեղի ճանաչման գործընթացում ուղեղի վիզուալիզացիայի, ՎԻ և ԼԻ տեխնոլոգիաների դերին և կիրառությանը, ինչպես նաև մեկնարկել են "PhD in Neuroscience" նոր ասպիրանտական ծրագրի մշակման և ներդրման աշխատանքները: Խոսելով իրազեկման միջոցառումների մասին Կ. Ենկոյանը նշեց, որ բուհի կողմից իրականացվում են դրամաշնորհային ծրագրի նպատակների և արդյունքների մասին իրազեկման միջոցառումները, դրանք կրում են շարունակական բնույթ, և դրանք ուղղված են նեյրոգիտության ոլորտի մասնագիտություների գրավչության բարձրացմանը՝ ապագա ուսանողների, այդ թվում իգական սեռի ապագա ուսանողների, հետազոտողների թվի ավելացմանը:

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...