Նորություններ

ՆՄՀ ծրագիրը խթանում է կանանց ներգրավվածությունը ԲՏՃՄ (STEM) ոլորտում

18.06.2024

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ, «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում իրականացվող «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի համակարգող Աստղիկ Կուզանյանն մասնակցել է Ստրասբուրգում անցկացվող «SPIE Photonics Europe» խորագրով միջազգային կոնֆերանսի շրջանակում տեղի ունեցած «Women in Optics» հանդիպմանը։ Կարևորելով STEM ոլորտում կանանց ներգրավվածության ավելացման անհրաժեշտությունը՝ ծրագրի համակարգողը փաստեց. ‹‹ՆՄՀ Դրամաշնորհային ծրագրի նպատակների և արդյունքների մասին իրազեկման միջոցառումները շարունակական բնույթ են կրում, այդ միջոցառումներն ուղղված են ԲՏՃՄ ոլորտի մասնագիտություների գրավչության բարձրացմանը՝ ապագա ուսանողների, այդ թվում իգական սեռի ապագա ուսանողների թվի ավելացմանը, ինչպես նաև հետազոտական, գիտական աշխատանքներում իգական սեռի ներկայացուցիչների ներգրավմանը: Մասնակցությունն այս միջոցառմանը ևս ծրագրի նպատակների համատեքստում է››:
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 250 ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Լիբանանից, Քուվեյթից և այլն:
SPIE Women in Optics ծրագիրը խթանում, աջակցում և ներգրավում է կանանց օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտներում, խրախուսում երիտասարդ կանանց ընտրել օպտիկայի ոլորտը որպես կարիերա:
‹‹2005 թվականից SPIE-ն իրականացնում է ամենամյա «Կանայք օպտիկայի ոլորտում» միջոցառումը, որտեղ ներգրավված են կանանց, ովքեր իրենց աշխատանքով և գիտության, օպտիկայի և ճարտարագիտության ոլորտներում ներդրում են կատարում: Կին գիտնականներին խթանելու հետ մեկտեղ, այն ծառայում է աղջիկներին, կանանց ծանոթացնելու ԲՏՃՄ (STEM) ոլորտում կարիերայի հնարավորություններին››,-նշեց ծրագրի համակարգողն ու հավելեց , որ միջոցառման ընթացքում քննարկվել են ԲՏՃՄ (STEM), մասնավորապես օպտիկայի ոլորտում կանանց ներգրավվածության ավելացմանն ուղղված քայլերը, տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը, մարտահրավերներն ու խնդիրները:


 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...