Նորություններ

Համաշխարհային բանկի թիմն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ

05.06.2024

      Հունիսի 3-ին Համաշխարհային բանկի թիմը ԿԾԿ  ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է  Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 և Լոռու մարզի Վանաձորի Ս.Նալդրանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումը։ Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Աննա Մալխասյանը, ՀԲ խորհրդատու Ալեքսանդր Թովմասյանը, ՀԲ բնապահպան մասնագետ Լուսինե Գևորգյանը, ՀԲ  սոցիալական զարգացման մասնագետ Սոնյա Մսրյանը, ինչպես նաև Կրթական ծրագրերի  կենտրոն ԾԻԳ-ի բնապահպան խորհրդատու Աննա Կարապետյան և ԿԾԿ ԾԻԳ-ի 1.2 ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը։ Համաշխարհային բանկի պատվիրակությունն աշխատանքային այցը մեկնարկել  է Լոռու մարզի Վանաձորի Ս. Նալբանդյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Այս ավագ դպրոցն այն 4 ավագ դպրոցներից է, որոնք հիմնանորոգվում են  «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում: Պատվիրակությունը հանդիպել է շինարարների հետ և քննարկել շենքի սեյսմակայուն ամրացման և ընդհանուր հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցեր: Հաջորդ կանգառը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցն էր, որը ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու է մինչև 2025 թվականի դեկտեմբեր: Նշենք, որ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերակառուցման աշխատանքներ են սկսվել ևս 2 ավագ դպրոցներում՝ Արտաշատում և Աշտարակում։ Այցելությունների ընթացքում ՀԲ և ԾԻԳ-ի ներկայացուցիչները ուսումնասիրել են շինարարական աշխատանքների որակը։ Նրանք նաև շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Մշտադիտարկման  արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները նշել են, որ շենքերի ամրացման աշխատանքներն ավարտված են։ Մի շարք հարցեր են  հնչել բնապահպանական և սոցիալական կառավարման ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբերյալ։ Կարևորելով բնապահպանական և սոցիալական ուսումնասիրությունները ծրագրի մշակման ընթացքում ‹‹Կրթական ծրագրերի կենտրոնի›› ԾԻԳ-ի բնապահպան խորհրդատու Աննա Կարապետյանը հավելել է, որ այդ ազդեցությունները ժամանակավոր բնույթ են կրում և հիմնականում կանխատեսվում են շինարարության փուլում: Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ շինարարության և հիմնանորոգման աշխատանքների հետ կապված շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները կլինեն փոքր, կարճաժամկետ և տեղայնացված: «Շինարարական աշխատանքների ընթացքում բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի պահանջների պահպանումը թույլ կտա կանխել կամ նվազագույնի հասցնել հնարավոր բացասական ազդեցությունները»,- նշել է բնապահպանը: Այցի ընթացքում քննարկվել են  նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...