Նորություններ

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ այցեր է իրականացրել ՀՀ մարզերում

21.02.2024

Փետրվարի 20-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արարատի մարզի Հովտաշեն և Դեղձուտ համայնքների կրթական հաստատություններ: Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Աննա Մալխասյանը, ծրագրերի ավագ պատասխանատու Նարինե Թադևոսյանը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանը, ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր Մելիք-Բախշյանը: ՀԲ պատվիրակությունը աշխատանքային այցը մեկնարկեց Հովտաշենի միջնակարգ դպրոցից, որտեղ ՀԲ ներկայացուցիչների դիտարկման տիրույթում էր նորաստեղծ նախակրթարանը: ՀԲ պատվիրակությունը, ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ/ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանի ուղեկցությամբ շրջեց նախակրթարանում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, զրուցեց մանկավարժների հետ: ՀԲ պատվիրակության հաջորդ կանգառը Դեղձուտի միջնակարգ դպրոցն էր, որտեղ հյուրերի դիտարկման տիրույթում էին տեղեկատվական տեխնոլոգիաների ( ինֆորմատիկա) և բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները: ՀԲ թիմը դիտարկեց ընթացիկ աշխատանքներն ըստ ժամանակացույցի, ծանոթացավ լաբորատորիաների ստեղծման ողջ գործընթացին: Հյուրերը տպավորված էին ստեղծված պայմաններով: ՀԲ պատվիրակության հաջորդ կանգառը Արտաշատի ավագ դպրոցն էր , որը ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրում ընդգրկված 4 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ արդեն մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Պատվիրակությունը դիտարկեց ընթացող շինարարական աշխատանքները: ՀԲ պատվիրակության այցերը ՀՀ մարզեր կշարունակվեն նաև փետրվարի 21-ին :

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...