Նորություններ

Մշտադիտարկում Երևանի պետական համալսարանում

22.01.2024

Հունվարի 19-ին «Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մեկշաբաթյա մշտադիտարկումը՝ ՆՄՀ դրամաշնորհառու բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի անդամներին ԵՊՀ-ի Ֆիզիկայի ինստիտուտում դիմավորեց դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանը: Ներկաները դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ու համակարգողի ուղեկցությամբ եղան բուհի կողմից կենտրոնի համար նախատեսված տարածքում, որտեղ տեղադրված էր ծրագրով ձեռք բերված լաբորատոր գերժամանակակից սարքավորումների մի մասը: Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ‹‹Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն›› է ստեղծվում: Գիտաուսումնական կենտրոնը համալրված է լինելու ժամանակակից օպտիկական և օպտոէլեկտրոնային սարքերի միկրոմշակման, դրանց միջոցով կենսաօպտիկայի, տեղեկատվության մշակման ու հեռահաղորդակցության ոլորտներում բարձր տեխնոլոգիական միկրոհամակարգերի պատրաստման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով և նպաստելու է կրթության ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը։ Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնում նորագույն սարքավորումների միջոցով մշակվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան օպտիկական միկրոհամակարգեր, որոնց հիման վրա կատարվելու են նոր հետազոտություններ:

Կենտրոնն իր գործունեությամբ խթանելու է միջգիտակարգային համագործակցությունը, ինչպես նաև պատրաստելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտի արհեստավարժ մասնագետներ:Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը նշեց, որ ընթացքում են նոր՝ «Օպտիկա և ֆոտոնիկա» մագիստրոսական ծրագրի մշակման աշխատանքները, մասնավորապես՝ համապատասխան ամբիոնները ներկայացրել են անհրաժեշտ առարկայացանկերը: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը նաև ծանոթացրեց կոնսորցիումի գործընկերոջ հետ համագործակցության ընթացքին, ներկայացրեց, որ ծրագրի շրջանակներում համգործակցում են Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետ:
Մ. Ռաֆայելյանը շեշտեց, որ միջգիտակարգային հետազոտական ուղղություններով կստեղծվի սերտ համագործակցություն կենսաբանության, քիմիայի, դեղագիտության և այլ ոլորտների մասնագետների և ուսանողների հետ, իսկ հետագայում կենտրոնի մասնագետները կհամագործակցեն օտարերկրյա համալսարաններում աշխատող գործընկերների հետ՝ ձևավորելով գիտակրթական նոր կապեր կրթության, գիտության ու արդյունաբերության ոլորտներում:

Մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամներն նշեցին, որ դրամաշնորհային ծրագրի նպատակների և արդյունքների մասին իրազեկման միջոցառումները պետք է լինեն շարունակական, հնարավորիս մատչելի, առավել մանրամասն պետք է ներկայացնել դրամաշնորհային ծրագրի նպատակներն ու ակնկալվող արդյունքները, և այդ միջոցառումները պետք է ուղղված լինեն ԲՏՃՄ ոլորտի մասնագիտություների գրավչության բարձրացմանը՝ ապագա ուսանողների, այդ թվում իգական սեռի ապագա ուսանողների թվի ավելացմանը, ինչպես նաև հետազոտական, գիտական աշխատանքներում իգական սեռի ներկայացուցիչների ներգրավմանը:
 
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...