Նորություններ

ՀԲ-ի ներկայացուցիչների այցը Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն

13.12.2023

2023թ․ դեկտեմբերի 7-ին Համաշխարհային բանկի թիմը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ առաջին շրջափուլի շրջանակներում (2015-2017թթ) «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հիմնված Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն։ Այցին մասնակցում էին Համաշխարհային Բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի համար կրթության պրակտիկայի ղեկավար՝ Ռիտա Ալմեյդան, ՀԲ Հարավային Կովկասի մարդկային զարգացման բաժնի ղեկավար՝ Ահմետ Լեվենտ Եները, ՀԲ Հարավային Կովկասի կրթության փորձագետ՝ Աննա Բերձենաձեն, ՀԲ Հայաստանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու՝ Նարինե Թադևոսյանը, ՀԲ Հայաստանի գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու՝ Հասմիկ Սողոմոնյանը, ինչպես նաև «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Արմինե Խաչատրյանը և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Արմինե Մինասյանը:
Կենտրոնի տնօրեն՝ Մարգարիտա Խուդավերդյանը, ընդունեց առաքելության ներկայացուցիչներին, ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, նա նշեց, որ կենտրոնը մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի ոլորտում մասնագիտական կարողությունների ձևավորման համար նորագույն, իր տեսակի մեջ եզակի կրթական համալիր է՝ հագեցված հատուկ ծրագրային ապահովմամբ մոդելներով, ֆանտոմներով, սիմուլյատորներով, համակարգչային և հարակից տեխնիկայով, ինչպես նաև մասնագիտական ուսումնական գրականությամբ: Կենտրոնը, իր տեսակով և հնարավորություններով, ստոմատոլոգիական կրթության թե՛ բուհական, թե՛ հետբուհական, ինչպես նաև շարունակական կրթության փուլերում թույլ է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և նվազագույնի հասցնել բժշկական սխալների թիվը մասնագիտական գործունեության ընթացքում:
Այցի մասնակիցները շրջեցին կենտրոնում, ծանոթացան կենտրում առկա ստոմատոլոգիական մուլյաժներին և սարքավորումներին։ Նշենք նաև, որ շրջայցի ընթացքում կենտրոնում ընթանում էր ուսումնական գործընթաց։ Կենտոնում միաժամանակյա գործնական աշխատանքներ էին կատարում Ստոմատոլոգիական ֆակուլտետի տարբեր խմբեր՝ 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողները տարբեր ֆանտոմային սարքերի օգնությամբ գործնական աշխատանքներ էին կատարում օրթոպեդիկ ստոմատոլոգիա և թերապևտիկ ստոմոտոլոգիա առարկաներից, վիրաբուժական օրդինատորների խումբը աշխատում էր համապատասխան ֆանտոմային մոդելների վրա՝ կատարում էին կտրվածքներ և կարերի տեղադրում, օրթոպետիկ ստոմոտոլոգիայի օրդինատորիների խումբը աշխատում էր բյուգելային ատամնապրոթեզների վրա։
Կենտրոնի տնօրենը անդրադարձավ նաև դրամաշնորհային ծրագրի ավարտից հետո ծրագրի կայունության և շարունակականության ուղղությամբ կատարված աշխատանքներին։
ՀԲ ներկայացուցիչները նշեցին, որ բավականին տպավորված են դրամաշնորհային ծրագրի արդյունքներով, շնորհակալություն հայտնեցին Կենտրոնի տնօրեն Մ. Խուդավերդյանին և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար:
Մեկ անգամ ևս շեշտադրվեց ՆՄՀ-ի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհների կարևորությունը, քանզի դրանք ուղղվում են բուհերում նորարարական և զարգացման ծրագրերի իրականացմանը՝ նպաստելով կրթության արդիականության, համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...