Նորություններ

ԵՊՀ-ում ստեղծվում է Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն

07.12.2023

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում ստեղծվում է Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն, որի նպատակն է նորագույն սարքավորումների միջոցով մշակել միջազգային չափորոշիչներին համապատասխան օպտիկական միկրոհամակարգեր, դրանց հիմքով իրականացնել նորարար հետազոտություններ, խթանել միջգիտակարգային համագործակցությունը, պատրաստել բարձր տեխնոլոգիաների ոլորտի արհեստավարժ կադրեր և ձևավորել փոխգործակցային նոր ձևաչափեր կրթության, գիտության ու արդյունաբերության միջև:
Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի ստեղծումն իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում:
Կենտրոնի ստեղծման համար առանձնացված է մեկ ամբողջ հարկաբաժին: Այժմ տարածքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Նոր միջավայրը նպատակ ունի զարգացնելու համալսարանական կրթության միջգիտակարգային հետազոտությունների բաղադրիչը: Ստեղծվող կենտրոնը կպատրաստի կադրեր բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար, կաջակցի գիտության և արդյունաբերության միջև նոր կապերի ձևավորմանը և ամրապնդմանը: Կենտրոնը աշխատալու է նաև միջազգային գործընկերների հետ՝ Մոսկվա, Բրյուսել, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն: Կենտրոնը, ծառայելով նաև որպես փորձարարական բազա ուսանողների որոշ մասնագիտական առարկաների լաբորատոր աշխատանքների, ավարտական ու մագիստրոսական թեզերի կատարման համար, նպաստելու է համալսարանական կրթության հետազոտական բաղադրիչի զարգացմանը:
ԵՊՀ ռեկտորի հավաստմամբ՝ այս ենթակառուցվածքը փոխելու է կրթական միջավայրը, ստեծվելու են ուսումնառության բոլորովին նոր պայմաններ:
‹‹Այս կենտրոնի ստեղծումն ու դրա նպատակները համահունչ են ազգային առաջնահերթություններին, ինչպես նաև համալսարանի առաքելությանն ու ռազմավարությանը: Ուսանողները կարող են առաջարկել թեմա, գրել ավարտական և մագիստրոսական աշխատանքներ, հետագայում մաս կազմելով նոր կենտրոնին››,- հավելեց ԵՊՀ ռեկտորը:
Կենտրոնի հիմքում ‹‹Լաբորատորիա չիպի›› մշակումն է, գիտական առաջնահերթությունները ևս ձևակերպված են՝ արդեն մեկնարկած հետազոտություններին զուգահեռ ձևավորվող նոր խմբերի հետ կիրականացվեն նոր հետազոտություններ, կստեղծվի նոր մագիստրոսական ծրագիր՝ ‹‹Օպտիկա և ֆոտոնիկա››:
Հավելենք՝ Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնը կհամախմբի բուհերին, գործարար համայնքին, գիտահետազոտական կենտրոններին ոչ միայն համագործակցության, այլև նոր գաղափարների համատեղ մշակման համար:
Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնի մասին պատմող տեսանյութը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://fb.watch/oSuGwFzN3w/
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...