Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ընդունել է Համաշխարհային բանկի և ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցիչներին

14.11.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը : Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար տկն. Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, , Կրթության ոլորտի փորձագետ Աննա Բերձենաձեն, ՀԲ խորհրդատուներ Աննա Մալխասյանը և Սոնա Կոշեցյանը, և այլք: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար/տնօրենի տեղակալ Արմինե Խաչատրյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին երկարատև, շարունակական և արդյունավետ համագործակցության համար: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ կրթական համակարգում գրանցվող հաջողությունները համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք են:
‹‹Համաշխարհային բանկի հետ արդեն իսկ մեծ աշխատանք ենք իրականացրել, ուրախ եմ մեր շարունակական համագործակցության առիթով››,-նշել է նախարարի տեղակալը:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար/տնօրենի տեղակալ Ա Խաչատրյանը ներկայացնելով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի համատեքտում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը և անդրադառնալով ծրագրի շրջանակներում իրականացված, ընթացիկ և նախատեսվող աշխատանքներին՝ նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում իրականացվել և իրականացվում են կարևոր և արդյունավետ ծրագրեր` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ: Այսօր էլ ՀԲ համաֆինանսավորմամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը միտված է կրթության որակի հետագա բարելավմանը, միջազգային չափանիշներին համահունչ կրթական համակարգի ստեղծմանը: Կարևորելով համատեղ աշխատանքը` նա շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտում ցուցաբերած հետևողական աջակցության համար:
Ներկայացնելով ՀՀ կրթական համակարգի առջև ծառացած հիմնական խնդիրները՝ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 30 հազար աշակերտների և ուսանողների կրթական իրավունքի ապահովմանն առնչվող հարցերին՝ նշելով, որ երեխաների ներգրավումը կրթական հաստատություններում պետության ուշադրության ներքո է:
Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը փաստել է , որ ՀՀ մարզեր իրականացրած այցերի շրջանակում ՀԲ համաֆինանսավորմամբ ստեղծված նախակրթարաններում և հիմնանորոգված դպրոցներում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սաների և աշակերտների հետ և այս հարցը ՀԲ պատվիրակության առանձնակի ուշադրության կենտրոնում է:
Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու Կրթական ծրագրերի կենտրոնին ընդունելության համար՝ ընդգծելով, որ բարդ և դժվարին այս ժամանակներում Հայաստանը շարունակում է կրթական բարեփոխումները:
«Մարդկային կապիտալի զարգացումը ՀԲ առաջնահերթություններից է: Վստահ ենք՝ կրթական ոլորտի բարեփոխումներն ուղղակիորեն կնպաստեն երկրի ընդհանուր զարգացմանը»,- ասել է Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը վերահաստատելով Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ շարունակական աջակցության և օժանդակության տրամադրման հարցում:
Նա բարձր է գնահատել Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ջանքերը կրթական ոլորտի բարեփոխումների համատեքստում՝ ընդգծելով, որ արդյունքները բավականին տպավորիչ են:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետագա հեռանկարներն ու հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...