Նորություններ

Հանրային քննարկում՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում

26.09.2023

Սեպտեմբերի 26-ին «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգման ենթակա ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում կազմակերպվել էր վերոնշյալ դպրոցի վերակառուցման նախագծով նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկում: Հանրային քննարկմանը ներկա էին վերոնշյալ դպրոցի տնօրենը, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները, ուսուցիչները, աշակերտները և տվյալ համայնքի բնակիչները: Հանրային լսումների ընթացքում կարևորելով դրանց նշանակությունը ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցի տնօրեն Գ. Էմինյանը ներկայացրեց հանրային քննարկման իրականացման նպատակները և կարգը: ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները համակարգող /ճարտարապետ Մ. Սարիբեկյանը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները, ենթածրագրերի իրականացման ընթացակարգը և հիմնական փուլերը: Ծրագրի նախագծող-ճարտարապետ Հ. Բաբայանը խոսեց վերակառուցվող դպրոցի նախագծի և հիմնական ճարտարապետական լուծումների մասին։ ՀՀ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպանական և սոցիալական հարցերով խորհրդատու Ա. Կարապետյանը ներկայացրեց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը, օրենսդրական պահանջները։ Ա. Կարապետյանը շեշտեց նախատեսվող աշխատանքների անհրաժեշտությունը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպան խորհրդատուն վերոնշյալ դպրոցում ներկաներին ծանոթացրեց շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցություններին, դրանց կանխման, հնարավորինս մեղմացման հիմնական միջոցներին: Ընդգծելով նախագծի մշակման ընթացքում բնապահպանական և սոցիալական ուսումնասիրությունների կարևորությունը՝ Ա.Կարապետյանը նշեց, որ այդ հնարավոր ազդեցությունները կրում են ժամանակավոր բնույթ և հիմնականում կանխատեսվում են շինարարության փուլում: Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ շինարարական և վերականգնման աշխատանքների հետ կապված շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունները կլինեն փոքրածավալ, կարճաժամկետ և տեղայնացված:

Հիշեցնենք, որ ըստ նախագծի` վերոնշյալ դպրոցում շինարարական աշխատանքների տևողությունը 24 ամիս է: Աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն: Հարկ է նշել, որ ԿԾԿ ԾԻԳ-ը պատասխանատու է նաև բնապահապանական և սոցիալական կառավարման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի մշտադիտարկման համար:


 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...