Նորություններ

Տեղի է ունեցել հանրային քննարկում ՝ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի վերակառուցման նախագծի վերաբերյալ

25.09.2023

Սեպտեմբերի 25-ին, Արտաշատի համայնքապետարանում տեղի ունեցավ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ
ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերակառուցվող ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցի վերակառուցման նախագծով, նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկում: Քննարկմանը մասնակցում էին Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի «Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ» Կ. Պողոսյանը, Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցի տնօրեն Ե. Սիմոնյանը , ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները համակարգող/ճարտարապետ Մ. Սարիբեկյանը, « ԱՐԽԻ-ՏՈՒՐ» ՍՊԸ-ի նախագծող-ճարտարապետ Կ. Հովեյանը, ՀՀ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպանական և սոցիալական հարցերով խորհրդատու Ա. Կարապետյանը, ուսուցչական և ծնողական կազմը, այլ շահագրգիռ կողմեր: ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի «Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ» Կ. Պողոսյանը ներկայացրեց հանրային քննարկման
իրականացման նպատակները և կարգը: Ծրագրի նախագծող-ճարտարապետ Կ. Հովեյանը խոսեց վերակառուցվող դպրոցի նախագծի և հիմնական ճարտարապետական լուծումների մասին։ ՀՀ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպանական և սոցիալական հարցերով խորհրդատու Ա. Կարապետյանը ներկայացրեց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը, օրենսդրական պահանջները։ Ա.Կարապետյանը շեշտեց նախատեսվող աշխատանքների անհրաժեշտությունը: Քննարկման ավարտին հնչեցին մի շարք հարցեր, որոնք ստացան սպառիչ պատասխաններ:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի վերոնշյալ դպրոցում շինարարական աշխատանքների տևողությունը 24 ամիս է: Աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն: Հարկ է նշել, որ ԿԾԿ ԾԻԳ-ը պատասխանատու է նաև բնապահապանական և սոցիալական կառավարման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի մշտադիտարկման համար:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...