Նորություններ

Հանրային քննարկում՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի նախագծի վերաբերյալ

22.09.2023

Սեպտեմբերի 22-ին Աշտարակի համայնքապետարանի շենքում տեղի ունեցավ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգման ենթակա ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի վերակառուցման նախագծով նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկում: Հանրային քննարկմանը ներկա էին Ն.Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոցի տնօրեն Մ. Սուքիասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները համակարգող/ճարտարապետ Մ. Սարիբեկյանը, “ԱՐԽԻ-ՏՈՒՐ” ՍՊԸ-ի նախագծող-ճարտարապետ Կ. Հովեյանը, ՀՀ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպանական և սոցիալական հարցերով խորհրդատու Ա. Կարապետյանը, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ս․ Մխիթարյանը, ՀՀ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ Մ. Սարոյանը, ուսուցչական և ծնողական կազմը, այլ շահագրգիռ կողմեր:
Հիշեցնենք, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը սույն թվականի սեպտեմբերի 13-ին տեղադրվել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի պաշտոնական կայքում:
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Սարգիս Մխիթարյանը ներկայացրեց հանրային քննարկման իրականացման կարգը:
ՀՀ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ Մ. Սարոյանը, ներկայացրեց 2-րդ փուլի անցկացման, հանրությանը իրազեկման կարգը: Ծրագրի նախագծող-ճարտարապետ Կ. Հովեյանը, ներկայացրեց վերակառուցվող դպրոցի նախագիծը և հիմնական ճարտարապետական լուծումները։ ՀՀ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի շրջակա միջավայրի և սոցիալական մասնագետ Ա. Կարապետյանը, ներկայացրեց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը օրենսդրական պահանջները:
Նշենք․ որ վերոնշյալ դպրոցի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 24 ամսվա ընթացում, իսկ աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...