Նորություններ

Կրթական ծրագրերի կենտրոնի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2023

Սիրելի՜ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը սրտանց շնորհավորում է նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է մեզ համար, քանի որ իրականացրել և իրականացնում ենք բարեփոխումների բազում ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան միջավայր և որակ:
Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և մեր կրթական ծրագրերի կենտրոնի աջակցությամբ մայրաքաղաքի և մարզերի կրթական հաստատություններում իրենց դռներն են բացել նորաստեղծ նախակրթարանները, բազում աշակերտներ սովորում են հիմնանորգված և ժամանակակից լաբորատորիաներով համալրված դպրոցներում, իսկ մի շարք բուհեր իրենց ուսումնական գործընթացը մեկնարկում են նորարարական լաբորատորիաներով, ժամանակակից ենթակառուցվածքներով ու գերազանցության կենտրոններով:
‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, կրթության ոլորտի ներկայացուցիչներին մաղթում է հաջողություն, արդյունավետ աշխատանք. ցանկանում, որ ուսումնական տարին նրանք մեկնարկեն աշխատանքային նոր լիցքով ու եռանդով:
Լավագույն ցանկութուններով` ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...