Նորություններ

Իրականացվել են ստուգայցեր ԿԾԿ ԾԻԳ-ի բնապահպան-խորհրդատուի կողմից

28.08.2023

‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում ՀՀ Արմավիրի մարզում դպրոցների հենքի վրա հիմնվող նախակրթարաններում իրականացվել են ստուգայցեր ԿԾԿ ԾԻԳ-ի բնապահպան-խորհրդատուի կողմից :
2023թ.-ի օգոստոսին Ա. Կարապետյանը իրականացրել է ընտրանքային տեղային մոնիթորինգներ ՀՀ Գեղարքունիքի  մարզի Կարմիրգյուղի, Գաձակի, Սարուխանի, Լանջաղբյորի միջնակարգ դպրոցներում, եղել է ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի թիվ 2 հիմնական դպրոցում, որտեղ ընթացքի մեջ են կահույքի ձեռք բերման աշխատանքները նախակրթարանների հիմնման նպատակով: Ընտրանքային այցելությունների ժամանակ բնապահպան խորհրդատուն դիտարկել է նախակրթարանների հիմնման ընթացքում անվտանգության, բնապահպանական և սոցիալական կանոնների պահպանումը, շրջակա միջավայրի համար և կլիմայի փոփոխության տեսանկյունից անվնաս նյութերի և տեխնոլոգիաների ներդրումն ու օգտագործումը: Աշխատանքային այցերի շրջանակում Ա. Կարապետյանը արձանագրել է, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում շինարարական հրապարակները եղել են ցանկապատված և նախազգուշացնող նշանները տեղադրված :Իրականացվող աշխատանքները չեն խանգարել հետիոտնի և մեքենաների տեղաշարժին, շինարարական մեքենաները և սարքավորումները եղել են ստանդարտ տեխնիկական վիճակում, ավելցուկային ծուխը և աղմուկը, վառելիքի և քսայուղերի արտահոսքը բացակայել է: Շինարարական նյութերը և թափոնները տեղափոխվել են ծածկ ունեցող մեքենաներով: Բնապահպան խորհրդատուն հավաստիացրեց, որ բոլոր շինարարական հրապարակները ապահովված են ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ, կահավորված են առաջին բժշկական օգնության և հակահրդեհային միջոցներով:
Դիտարկված գրեթե բոլոր դպրոցներում շինարարական աշխատանքներն ամփոփված են և ընթացքում են կահույքի ձեռքբերման աշխատանքները:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...