Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզում աշխատանքային այցերը շարունակվում են

14.08.2023

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի շրջանակում կարիքներրի գնահատման գործընթացը ընթանում է ՀՀ Արագածոտնի մարզում: Գործընթացի համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները օգոստոսի 4-ին հանդիպել են ՀՀ Արագածոտնի մարզի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանի և Կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանի հետ: Հանդիպման ընթացքում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրել է մարզում նախատեսվող ծրագրերը, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում, մասնավորապես անդրադառնալով մարզում առկա հանրակրթական դպրոցների բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումների, կահույքի և նյութերի տրամադրմանը: Հանդիպման ավարտից հետո ԿԾԿ ԾԻԳ աշխատակիցները մարզպետարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ շարունակել են են աշխատանքային այցերը ՀՀ Արագածոտի մարզի Երնջատապի, Լուսագյուղի, Նիգավանի, Վարդենիսի կրթական հաստատություններում: Նշենք, որ աշխատանքային այցերը շարունակվելու են Մելիքգյուղ, Գեղարոտ, Գեղադիր, Ծաղկահովիտ, Նորաշեն և Օհանավան համայնքներում:
Նշենք, որ իրականացվող ծրագրի համատեքստում նախատեսվում է նաև ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման նյութերի մշակում և տրամադրում՝ ձեռնարկի և ցուցադրական տեսանյութերի հետ մեկտեղ, որոնք կվերաբերեն լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում այս սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանությունների և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամբ:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...