Նորություններ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում կազմակերպվել է hանրային քննարկում

03.07.2023

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում կառուցման ենթակա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում կազմակերպվել է hանրային քննարկում, որի նպատակը վերոնշյալ ավագ դպրոցի կառուցման աշխատանքների համար մշակված բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի ներկայացումն էր: Հանրային քննարկմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Հ. Հարությունյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Ա. Մհերյանը, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի տնօրեն Կ. Ջհանգիրյանը, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները համակարգող/ճարտարապետ Մ. Սարիբեկյանը, “ԱՄԱԳ” ՍՊԸ-ի գլխավոր ճարտարապետ Ա. Ջանունցը, ՀՀ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպանական և սոցիալական հարցերով խորհրդատու Ա. Կարապետյանը, ուսուցչական և ծնողական կազմը, այլ շահագրգիռ կողմեր:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Հ. Հարությունյանը ներկայացրեց հանրային քննարկման իրականացման նպատակները և կարգը: Ծրագրի նախագծող-ճարտարապետ Ա. Ջանունցը, ներկայացրեց կառուցվող դպրոցի նախագիծը և հիմնական ճարտարապետական լուծումները։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի տնօրեն Կ. Ջհանգիրյանը խոսեց դպրոցի վերակառուցման անհրաժեշտության մասին: ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները համակարգող/ճարտարապետ Մ. Սարիբեկյանը հստակեցրեց ծրագրի հիմնական նպատակները, ենթածրագրերի իրականացման ընթացակարգը և հիմնական փուլերը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպանական և սոցիալական հարցերով խորհրդատու Ա. Կարապետյանը ներկայացրեց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը, օրենսդրական պահանջները, քաղաքականության շրջանակը, ՀԲ-ի բնապահպանական քաղաքականությունը, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական կառավարման պլանը։ Հնչեցին մի շարք հարցեր: Ա. Ջանունցը շեշտեց, որ նախատեսվում է ավարտել կառուցման աշխատանքները 24 ամսվա ընթացում, իսկ աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...