Նորություններ

Աշխատաժողով՝ ՆՄՀ շրջափուլի շրջանակներում

28.06.2023

Հունիսի 28-ին ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում` իրականացվեց «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովը: Այն ուղղված էր Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջափուլի շրջանակում դրամաշնորհառւ բուհերի ներկայացուցիչներին իրականացվող ծրագրերում գնումների ընթացակարգերի և ֆինանսական հաշվետվությունների մշակման ու ներկայացման գործընթացի ծանոթացմանը : Վերապատրաստման նպատակով՝ աշխատաժողովին մասնակցում էին դրամաշնորհ ստացած հինգ բուհերի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերից «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլի շրջանակներում մեկնարկել էր բուհերին դրամաշնորհներ տրամադրելու մրցույթի գործընթացը: «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլի շրջանակում, ՆՄՀ Համակարգող խորհրդի որոշման համաձայն, հինգ բուհերի` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան շնորհվել են դրամաշնորհներ՝ ծրագրերի իրականացման համար: 2023 թվականի հունիսին ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ բուհերի միջև կնքվել են դրամաշնորհային պայմանագրեր, ըստ որի դրանք մեկնարկել են դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացը: Աշխատաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի գնումների ընթացակարգերի պլանավորման և կազմակերպման առանձնահատկություններն էին: Աշխատաժողովի օրակարգը և նպատակները ներկայացրեց «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Արմինե Մինասյանը: Ընդգծելով աշխատաժողովի կարևորությունը, նա արդյունավետ քննարկում մաղթեց աշխատաժողովի մասնակիցներին: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի գնումների մասնագետներ Զառա Ղարագյոզյանը և Ռաֆիկ Հակոբյանը ներկայացրեցին գնումների ընթացակարգերը, մասնավորապես անդրադառնալով գնումների մեթոդներին, գնումների փաթեթների կազմման, խորհրդատվական ծառայությունների ընտրության մեթոդների առանձնահատկություններին: Մասնակիցների ուշադրության կենտրոնում նաև ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական ընթացակարգերի պլանավորման և կազմակերպման առանձնահատկություններն էին: Հարկ է նշել, որ քննարկվեցին նաև ֆինանսական ընթացակարգերին առնչվող որոշ հարցեր է: Հանդիպման ընթացքում եղան նաև բովանդակային հարցեր, որոնց պարզաբանումը տրվեց բարձրագույն կրթության բաղադրիչի աշխատակիցների կողմից: Ծավալվեց քննարկում, եղան դիտարկումներ ու առաջարկներ, հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Հանդիպման ավարտին պարզաբանվեց նաև բուհերի կողմից ներկայացվող փուլային, եռամսյակային և ավարտական հաշվետվության հետ կապված որոշ հարցեր: Աշխատաժողովի ավարտին ներկաները փաստեցին, որ հանդիպումը նպաստեց դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացը առավել համակարգված և գրագետ կազմակերպելուն:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...