Նորություններ

«ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի և Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հետազոտական արդյունքները ներկայացվեցին Նեյրոգիտության շաբաթվա շրջանակում

19.05.2023

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 17-ին տեղի ունեցավ «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն¬նե¬րի կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - «ՔՈԲՐԵՅՆ»» ծրագրի ամփոփիչ գիտաժողովը:
«ՔՈԲՐԵՅՆ»-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հենքի վրա՝ԵՊԲՀ համակարգմամբ: Ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա:
Ծրագրի ամփոփիչ գիտաժողովին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՀՀ ԿԳՄՍՆ կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհավորել ծրագրի հաջող իրականացման առթիվ. «Բուհը երկար ճանապարհ է անցել այս կարճ ժամանակահատվածում և նշանակալի արդյունքներ գրանցել: Համատեղ ջանքերով բուհում ձևավորվել է որակյալ կրթություն ստանալու միանգամայն նոր միջավայր, որը կրթությունը հետազոտությանը և գիտությանը փոխկապակցելու արդյունավետ գործիք է: Ստեղծված պայմանները նաև գիտությունը զարգացնելու ճանապարհ են բացել այնպիսի կարևոր ուղղությամբ, ինչպիսին ուղեղի հետազոտություններն են: Գիտության և բարձրագույն կրթության փոխկապակցումը կրթության ռազմավարության առանձնահատուկ շեշտադրումն է, և սա առաջիկա տարիների կարևոր անելիքներից է: ՀՀ բուհերն իսկապես պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ, որտեղ չկա կրթություն՝ առանց գիտության և հետազոտության»:
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող և ծրագրի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը հակիրճ ներկայացրել է «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի և Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հետազոտական արդյունքները` մասնավորապես շեշտադրելով հետազոտողների նոր սերնդի և կարիերայի հնարավորությունների ընդլայնման հեռանկարները։
Գիտաժողովի բացման արարողությունից հետո ԵՊԲՀ ռեկտորի, արտերկրի հյուրերի, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել կենտրոնում` ծանոթանալով վերջինիս գործունեությանը և իրականացվող աշխատանքներին:
Նշենք, որ միավորելով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի և մի շարք այլ դրամաշնորհային ծրագրերի ընձեռած հնարավորությունները՝ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագիրը նպաստել է նեյրոգիտության հետազոտությունների նոր կենտրոնի հիմնադրմանը:
Կենտրոնը նշված 2 խոշոր դրամաշնորհային ծրագրի անվանակիրն է՝ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն: Նոր ենթակառուցվածքի գործարկման նպատակով գործընկեր համալսարանների փորձի հիման վրա մշակվել և հաստատվել են նորաստեղծ կենտրոնի գործունեությունը կարգավորող կանոնակարգային փաստաթղթեր, ուղեցույցներ, աշխատակարգեր և այլն:
Հիշեցնենք, որ ԵՄ մրցույթին ներկայացված «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» նախագիծը միջազգային փորձագետների կողմից ստացել է հնարավոր առավելագույն միավորի 96.6%-ը:
Նախագիծը հիմք է հանդիսացել Հայաստանում «Ուղեղ» նախաձեռնության թողարկման և ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...