Նորություններ

Հանրային քննարկում՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի վերակառուցման նախագծի, բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի վերաբերյալ

15.05.2023

Մայիսի 11-ին ««Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգման ենթակա ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում կազմակերպվել է hանրային քննարկում, որի նպատակը վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար մշակված բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի ներկայացումն էր: Հանրային քննարկմանը ներկա էին Ն.Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոցի տնօրեն Մ. Սուքիասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները համակարգող/ճարտարապետ Մ. Սարիբեկյանը, “ԱՐԽԻ-ՏՈՒՐ” ՍՊԸ-ի նախագծող-ճարտարապետ Կ. Հովեյանը, ՀՀ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպանական և սոցիալական հարցերով խորհրդատու Ա. Կարապետյանը, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ս. Սահակյանը և ուսուցչական և ծնողական կազմը, այլ շահագրգիռ կողմեր:
Հիշեցնենք, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը սույն թվականի ապրիլի 28-ին տեղադրվել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի պաշտոնական կայքում:
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Սահակյանը հանդես եկավ բացման խոսքով, ներկայացրեց հանրային քննարկման իրականացման նպատակները և կարգը: Ն.Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոցի տնօրեն Մ. Սուքիասյանը ներկայացրեց դպրոցի պատմությունը, դպրոցի վերակառուցման անհրաժեշտությունը: ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները համակարգող/ճարտարապետ Մ. Սարիբեկյանը հստակեցրեց ծրագրի հիմնական նպատակները, ենթածրագրերի իրականացման ընթացակարգը և հիմնական փուլերը: Ծրագրի նախագծող-ճարտարապետ Կ. Հովեյանը անդրադարձավ վերակառուցվող դպրոցի նախագծին և հիմնական ճարտարապետական լուծումներին։ ՀՀ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպանական և սոցիալական հարցերով խորհրդատու Ա. Կարապետյանը ներկայացրեց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը, օրենսդրական պահանջները, քաղաքականության շրջանակը, ՀԲ-ի բնապահպանական քաղաքականությունը, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական կառավարման պլանը։ Հնչեցին մի շարք հարցեր: Ս. Սահակյանը հետաքրքրվեց, թե որքան կտևի նախագծային փուլի աշխատանքների կատարման ընթացքը և դպրոցի վերակառուցման աշխատանքները: Կ. Հովեյանը շեշտեց, որ նախատեսվում է ավարտել վերակառուցման աշխատանքները 24 ամսվա ընթացում, իսկ աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն:
 

Նորություններ

29.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում բուհերում ստեղծվել են թվով 5 նորարական գերազանցության կենտրոններ և լաբորատորիաներ Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և վերջինիս հետ կնքված համաձայնագրերով իրականացնում է Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչն է Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը: ՆՄՀ-ի դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների հզորացմանը: Նշված դրամաշնորհների տրամադրումը միաժամանակ ուղղված է... 23.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում ստեղծվել են ԲՏՃՄ առարկաների գծով թվով 2604 լաբորատորիաներ Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այսօր բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների... 15.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում: Միկրոծրագրերի իրականացման աշխատանքները համակարգվել են ‹‹Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչով: Ենթաբաղադրիչի շրջանակում 2022թ.-ի հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ...