Նորություններ

Քննարկումներ՝ Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգի (ԿԿՏՀ) բարելավման նպատակով

29.03.2023

‹‹Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում›› ենթաբաղադրիչը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ համատեղ աշխատանքներ է տանում Կրթության Կառավարման և Տեղեկատվական Համակարգի բարելավվման ուղղությամբ: Այս ենթաբաղադրիչը խթանում է տվյալներով հիմնավորված և փաստերի վրա հիմնված կրթական քաղաքականության մշակման գործընթացը։
Ներկայումս ընթացքում է տվյալների վիզուալիզացիայի գործիքների նոր գործառույթների մշակման աշխատանքները, որոնք կավելացվեն Կրթության կառավարման և տեղեկատվական համակարգին (ԿԿՏՀ)՝ բարելավելով համակարգի կիրառելիությունը: Նշենք, որ վիզուալիզացիոն գործիքների մշակման և ԿԿՏՀ-ի թարմացման աշխատանքների մեկնարկից առաջ կարիքների գնահատման մեթոդաբանության ընտրության հարցերի շուրջ տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ ԿԳՄՍ նախարարության, ԿՏԱԿ-ի, ՀԲ-ի հետ: Նշենք, որ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը (ԿԿՏՀ) տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և հրապարակման էլեկտրոնային միասնական համակարգ է, որի միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը: ԿԿՏՀ-ի վարումն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը /ԿՏԱԿ/, որը համակարգի գլխավոր ադմինիստրատորն է և ԿԿՏՀ-ի ողջ տեղեկատվության պահպանումն ապահովողը:
Նշենք, որ ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում Կրթության կառավարման և տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) բարելավման նպատակով աջակցության և տեխնիկական աջակցության տրամադրման համար ընտրվել են երկու անհատ խորհրդատուներ, որոնք պարբերաբար հանդիպումներ են իրականացնում ոլորտի մասնագետների և դպրոցի տնօրենների և ուսուցիչների հետ: Ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ դպրոցների տնօրենների հետ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում: Հանդիպումների ընթացքում քննարկման առանցքում ԿԿՏՀ-ի թարմացմանը և վիզուալիզացիոն գործիքների մշակմանն ուղղված մի շարք հարցեր են եղել : Մասնակիցները ԿԿՏՀ բարելավման նպատակով աջակցություն տրամադրող անհատ խորհրդատու Սերոբ Խաչատրյանի և ԿԿՏՀ բարելավման նպատակով տեխնիկական աջակցություն տրամադրող անհատ խորհրդատու Արթուր Խալաթյանի հետ քննարկել են գործող ԿԿՏՀ-ում առկա խնդիրներն ու դժվարությունները, անդրադարձել հաշվետվությունների ներկայացման հնարավորություններին: Հանդիպումներ են եղել նաև Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են ԿԿՏՀ-ի միջոցով վերլուծությունների ստացման, տվյալների հիման վրա վարչարարության իրականացման և վիճակագրության վարման հնարավորությունները:Դպրոցի տնօրենները և ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են համակարգի բարելավմանն ուղղված առաջարկներ:
‹‹Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում›› ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանի հավաստմամբ , բոլոր առաջարկները փաստաթղթավորվել են, մշակվել է առաջարկների նախնական փաթեթ, որը ներկայացվել է ԿՏԱԿ և այն համատեղ քննարկման փուլում է:

 

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...