Նորություններ

Մեկնարկել է ծրագրային հայտերի գնահատման փուլը թեմատիկ և ֆունկցիոնալ փորձագետների կողմից

22.02.2023

Փետրվարի 20-ին Ծրագրային հայտերի գնահատման համար պայմանագրեր են կնքվել 5 ուղղություններով՝ բժշկական/կենսաբանական գիտությունների, ճարտարագիտության/շինարարության, դեղագիտության/քիմիայի, ֆիզիկայի, տեխնոլոգիական գիտությունների և ֆունկցիոնալ աջակցություն տրամադրող անհատ խորհրդատուների հետ։ Տեղեկացնենք, որ մինչ պայմանագրերի կնքումը իրականացվել են հետևյալ գործընթացները` 2022 թվականի սեպտեմբերի 19-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հայտարարվել է բուհերին դրամաշնորհային ծրագրերի տրամադրաման մրցույթը: Մրցույթի հայտարարությունը հրապարակվել է ԿԾԿ ԾԻԳ-ի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջերում:Դրամաշնորհային հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված եղել 2022 թվականի նոյեմբերի 21-ը: Սահմանված վերջնաժամկետի դրությամբ ստացվել են 11 դրամաշնորհային ծրագրերի հայտեր: Հիշեցնենք, որ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով բուհերին դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված է 1 միլիոն 695 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլի շրջանակներում նախատեսված է դրամաշնորհների տրամադրում առնվազն հինգ դրամաշնորհային ծրագրերի, որից առնվազն մեկը՝ կոնսորցիումային ծրագրի իրականացման համար։ Առանձին բուհերին տրվող դրամաշնորհի չափը կարող է լինել մինչև 250 000եվրոյին համարժեք ՀՀ դրամ, իսկ կոնսորցիումային ծրագրերի դեպքում՝ մինչև 500 000եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Նշենք նաև, որ ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի իրականացման նախապայման է հայտատու բուհի կողմից անհատական դրամաշնորհային ծրագրի համար առնվազն 15 տոկոս և կոնսորցիումային ծրագրերի համար առնվազն 20 տոկոս համաֆինանսավորման իրականացումը:
Միաժամանակ տեղեկացնենք, որ առաջնորդվելով ՆՄՀ ղեկավար ձեռնարկով սահմանված ընթացակարգով, ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից իրականացվել է բուհերի կողմից ներկայացրած դրամաշնորհային ծրագրերի հայտերի իրավասության և ամբողջականության գնահատում, որից հետո բուհերին տրամադրվել է մեկ շաբաթ ժամանակ՝դրամաշնորհայինծրագրի հայտը լրամշակելու և բացակա անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար:
Հավելենք, որ դրամաշնորհային ծրագրերի իրավասության և ամբողջականության դիտարկումից հետո, ՆՄՀ ղեկավար ձեռնարկի համաձայն, իրավասու և ամբողջական դրամաշնորհային ծրագրերի հայտերը, ուսումնասիրվում և գնահատվում են Հայտերի գնահատման հանձնաժողովի (ՀԳՀ) կողմից։
ՀԳՀ-ն բաղկացած է համապատասխան ոլորտում մասնագիտական փորձառություն ունեցող մեկ թեմատիկ և երկու ֆունկցիոնալ փորձագետներից, որոնք ընտրվում են նախապես կազմված փորձագետների ցանկից (թեմատիկ և ֆունկցիոնալ փորձագետներն ընտրվում են մրցութային կարգով՝ անհատ խորհրդատուի ընտրության եղանակով):
Ըստ այդմ, հաշվի առնելով բուհերի կողմից ներկայացված հայտերի ուղղությունները, հինգ տարբեր ուղղություններով թեմատիկ և չորս ֆունկցիոնալ փորձագետների ընտրության համար հայտարարվել են մրցույթներ։ Մրցույթների հայտարարությունները տեղադրվել են www.gnumner.am, ինչպես նաև ԿԾԿ ԾԻԳ-ի, ԿԳՄՍ նախարարության և Գիտության կոմիտեի պաշտոնական կայքէջերում։ ԿԾԿ ԾԻԳ-ի համապատասխան ներկայացուցիչներից և ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցչից կազմված ընտրության հանձնաժողովն իրականացրել է հետաքրքրվածության հայտ ներկայացրած մասնակիցների գնահատում: Նշենք, որ համաձայն ՆՄՀ ղեկավար ձեռնարկի, հայտերը գնահատող փորձագետների ցանկը հաստատվում է ՆՄՀ համակարգող խորհրդի կողմից։
Նշենք նաև, որ ՀԳՀ-ները ՆՄՀ ղեկավար ձեռնարկով սահմանված ընթացակարգերին և ձևաչափերին համապատասխան չորս շաբաթվա ընթացքում պետք է գնահատեն ծրագրային հայտերը, որից հետո փորձագետների գնահատման արդյունքներն ու եզրակացությունները ներկայացվելու են ՆՄՀ համակարգող խորհրդին՝ ֆինանսավորման ենթակա ծրագրերի ընտրության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար։

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...