Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

15.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլենիուսին և հայաստանյան գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատին:

Ողջունելով հյուրերին` Ժաննա Անդրեասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը ցուցաբերված աջակցությունը:

Ընդգծելով համատեղ բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը՝ Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ ՀԲ-ն միջազգային վստահելի գործընկեր է՝ Հայաստանում փորձագիտական և աջակցության երկարաժամկետ ծրագրերի իրականացման առումով:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է ՀԲ աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն նորարարության (EU4Innivation)» և «Կրթության բարելավում» ծրագրերին:

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է կրթության դերը` այն դիտարկելով ռազմավարական առաջնահերթ ուղղություն` պետության մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից: Նշվել է, որ արդեն ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», հաջորդաբար կընդունվի ծրագրի իրագործման միջոցառումների պլանը, որի համատեքստում ևս ակնկալվում է ՀԲ փորձագիտական աջակցությունը։

ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ որակյալ ու մրցունակ կրթության ապահովումն իրենց հիմնական և կարևորագույն առաջնահերթություններից է: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել կրթության զարգացման ծրագրերի աջակցությունը:

Կողմերը քննարկել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտության արդիականացման, բուհերի միջազգայնացման, կրթության ոլորտի օրենսդրության լավարկմանն առնչվող մի շարք հարցեր: Հստակեցվել են Համաշխարհային բանկի հետ համագործակցության առաջիկա գործողությունների շրջանակը: Աղբյուրը `https://escs.am/am/news/15324

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...