Նորություններ

Նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը

19.01.2023

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2023 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են 2022 թվականի հունիսից: Ծրագրի արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2022 թվականի հունիս օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ թվով 5 մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից ԿԾԿ ԾԻԳ է ներկայացվել տեղեկատվություն նախակրթարանի կարիք ունեցող համայնքների վերաբերյալ:
Հավաքագրված տեղեկատվությունն ամփոփվել է: Կազմվել է նախնական ցանկ, որը ներառել է ինչպես նախակրթական հաստատություն չունեցող համայնքները, այնպես էլ այն համայնքները, որոնք ունեն գործող մանկապարտեզներ, բայց համայքնում առկա են մեծ թվով նախադպրոցական կրթությունից դուրս մնացած երեխաներ: Այնուհետև ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են իրազեկման աշխատանքներ: Հետաքրքրված հաստատությունների կողմից ԿԾԿ ԾԻԳ են ներկայացվել ընդհանուր թվով 34 միկրոծրագրերի հայտեր: Իրականացվել է հայտերի նախնական ուսումնասիրություն ենթաբաղադրիչի կողմից, որոնցից ընտրվել են 31-ը: Նախնական ուսումնասիրությունից հետո ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները, ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանի մասնակցությամբ շրջայցեր են կատարել վերոնշյալ մարզերի ուսումնական հաստատություններ: Շրջայցերի ընթացքում իրականացվել է նախակրթարաններին հատկացված տարածքների ուսումասիրություն, կատարվել են համապատասխան ճշգրտումներ ներկայացված ծրագրերի նախագծերում: Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները և համայնքների ներդրումային հնարավորությունները՝ 2023 թվականին նախատեսվում է միկրոծրագրեր իրականացնել Գեղարքունիքի մարզի 8, Արարատի մարզի 5, Արմավիրի մարզի 9, Կոտայքի մարզի 1, Արագածոտնի մարզի 8 ուսումնական հաստատություններում: Գնահատման արդյունքների հիման վրա վերոնշյալ մարզերում միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը հունվարի 12-ին հաստատվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման հանձնաժողովի կողմից:
Նշենք, որ այս փուլին հաջորդելու են դրամաշնորհային պայմանագրերի կնքումը:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...