Նորություններ

‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի ղեկավարը հանդիպել է ՄԱԶԾ ներկայացուցիչների և նախագծային ընկերությունների մասնագետների հետ

11.01.2023

‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի շրջանակում մեկնարկել է թվով 4 ավագ դպրոցների վերակառուցման նախապատրաստական աշխատանքները: Ներկայումս Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցության շրջանակում վերանայվում են հիմնանորոգվող 3 ավագ դպրոցների` ՀՀ Արագածոտնի մարզի «Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան N5 ավագ դպրոց», ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան N13 ավագ դպրոց» և ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի ավագ դպրոց», վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի վերամշակման աշխատանքները: Այդ համատեքստում ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի ղեկավար Գրիշա Բաղդասարյանը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում հունվարի 19-ին հանդիպել է ՄԱԶԾ ներկայացուցիչների և նախագծային ընկերությունների տնօրենների և մասնագետների հետ: Հանդիպման առանցքում նախագծանախահաշվային փաստաթղթերի դիտարկումն ու քննարկումն էր: Ներկաները քննարկեցին նաև նախագծային աշխատանքներին առնչվող այլ հարցեր: Հավելենք, որ «Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան N 139 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքային համալիրի կառուցման նպատակով «ԱՄԱԳ» ՍՊ ընկերության հետ հուվարին կնքվել է համապատասխան պայմանագիր և մեկնարկել են նախագծանախահաշվային փաստաթղթերի վերամշակման աշխատանքները:  

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...