Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզի 114 միջնակարգ և հիմնական դպրոցներում իրականացվել է կարիքների գնահատում ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից

15.12.2022

«Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով՝վերազինման նպատակով ընտրվել են ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հիմնական և միջնակարգ դպրոցները, որոնք ծրագրի իրականացման արդյունքում հագեցած կլինեն առարկայական վերանայված ծրագրերին և չափորոշիչներին համապատասխանող ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքվորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով:
Առաջին փուլի համար նախապատվությունը տրվել է Արմավիրի մարզին: ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից մարզի 114 միջնակարգ և հիմնական դպրոցներում իրականացվել է կարիքների գնահատում, ինչպես նաև Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների հետ խորհրդակցություն: Համատեղ քննարկման տիրույթում է եղել լաբորատորիաների ստեղծման ընթացքում ի հայտ եկած հնարավոր խնդիրները, դրանց լուծման ուղիները: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները մարզպետարանի ներկայացուցչի հետ քննարկել են նախատեսվող աշխատանքները, ծրագրի իրականացման ընթացքը, հստակեցրել ուսումնական հաստատությունների ցանկերը: Կարիքների գնահատման վերլուծության և Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների հետ խորհրդակցության արդյունքում ծրագրի առաջին փուլում, 2023 թվականի ընթացքում կներգրավվեն մարզի 100 հանրակրթական դպրոցներ՝ 17 հիմնական և 83 միջնակարգ:
ՀՀ հանրակրթական դպրոցների համար բնագիտական (քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն) և ինժեներական (ինֆորմատիկա) լաբորատոր սարքավորումների և նյութերի ձեռքբերման համար մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով հայտարարվել է մրցույթ և ընտրվել են անհատ խորհրդատուներ: Ծրագրի շրջանակում ընտրված խորհրդատուները՝ համաձայն առարկայական չափորոշիչների վերանայել և կազմել են ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության լաբորատորիաների հիմնման համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների, նյութերի ցանկերը և տեխնիկական հատկորոշիչները, որոնք տրամադրվել են «ԿԶՆԱԿ» հիմնադրամին և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու համար: Տրամադրված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա ընտրված խորհրդատուների կողմից վերանայվել են վերոնշյալ ցանկերը և տեխնիկական հատկորոշիչները: Փաստենք, որ ստեղծվող լաբորատորիաները համայնքների դպրոցներում կդառնան արդիական ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքները ամրապնդել գործնական հմտություններով, գիտափորձեր կատարել համապատասխան նյութերով և սարքավորումներով: Այս նորարարական լաբորատորիաները շատ կարևոր են բնագիտական ոլորտի զարգացման, ինչպես նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...