Նորություններ

Ամփոփվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը

22.11.2022

Նոյեմբերի 22-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը›› բաղադրիչի աշխատակիցներն ամփոփեցին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը: Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 19-ից Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում մեկնարկել էր դրամաշնորհային մրցույթի հայտերի ներկայացման գործընթացը, որի վերջնաժամկետը սահմանվել էր ս.թ. նոյեմբերի 21-ը: Նշենք, որ Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է, որի միջոցով մրցակցային հիմունքներով ՀՀ բուհերին տրամադրվում են դրամաշնորհներ՝ նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: Հավելենք, որ ՆՄՀ այս շրջափուլով բուհերին դրամաշնորհների տրամադրման գործընթացը կազմակերպվում է ՆՄՀ Ղեկավար ձեռնարկով, իսկ ներկա շրջափուլի համար գերակա են սահմանվել հիմնարար բնագիտական, տեխնոլոգիական, ինժեներական, մաթեմատիկական (STEM) ուղղությունները: Հիշեցնենք, նաև. որ դրամաշնորհային մրցույթի հայտերի լրացման գործընթացին օժանդակելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 20-21-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում կազմակերպվել էր երկօրյա աշխատաժողով, որն ուղղված էր դրամաշնորհային հայտերի մշակման, ֆինանսական և գնումների ընթացակարգերին վերաբերող հարցերի ներկայացմանը: Աշխատաժողովին մասնակցում էին դրամաշնորհային ծրագրով հետաքրքրված ՀՀ պետական և ոչ պետական 10 –ից ավելի բուհերի ներկայացուցիչներ: Նշենք, որ ՆՄՀ-ի միջոցներով ֆինանսավորվող ծրագրերը կարող են լինել պետական կամ ոչ պետական բուհերի ծրագրեր, որոնք ուղղված են առանձին բուհերի, այդ թվում նաև նրանց մարզային մասնաճյուղերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը և կոնսորցիումային ծրագրեր, որոնք համատեղ ծրագրերի մեջ միավորելով պետական և ոչ պետական բուհերի, մասնավոր ձեռնարկությունների և կազմակերպությունների, գիտահետազոտական հաստատությունների, կնպաստեն սերտ համագործակցությանը: Նշենք, որ դրամաշնորհային բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն 24 ամսվա ընթացքում և ներկայացվող բոլոր ծրագրերի համար պարտադիր է հաստատության կողմից առնվազն 15 տոկոս համաֆինանսավորումը:
Նորարարությունների մրցակցային հիմնադրամի այս շրջափուլով մեկնարկած դրամաշնորհային մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել թվով 11 բուհ: Միաժամանակ հավելենք,  որ հայտերի ներկայացմանը հաջորդելու են դրանց ամբողջականության և իրավասության դիտարկման, ապա և գնահատման աշխատանքները:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...