Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզում ընթացքում են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաների ստեղծման աշխատանքները

14.11.2022

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը հուլիսից մեկնարկել է կարիքների գնահատման գործընթացը ՀՀ Արմավիրի մարզում: Գործընթացի համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները նոյեմբեր ամսվա ընթացքում հանդիպել են ՀՀ Արմավիրի մարզի Կրթության մշակույթի սպորտի վարչության կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանի հետ: Հանդիպման առանցքում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի ղեկավար Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրել է մարզում նախատեսվող դրամաշնորհային ծրագրերը, որոնք կիրականացվեն Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում: Համատեղ քննարկման տիրույթում է եղել լաբորատորիաների ստեղծման ընթացքում հնարավոր խնդիրները, դրանց լուծման ուղիները: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները Ն Սարգսյանի հետ քննարկել են նախատեսվող աշխատանքները, ծրագրի իրականացման ընթացքը, հստակեցրել ուսումնական հաստատությունների ցանկերը: Հիշեցնենք, որ նախորդ ամիս ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի ներկայացուցիչները եղել են ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի և մի շարք համայնքների, մասնավորապես՝ Տանձուտի, Արգավանդի, Փշատավանի, Ջանֆիդայի, Հայկավանի, Գետաշենի, Ամասիայի, Բամբակաշատի, Ջարաշենի, Սարդարապատի, Մեծամորի, Նորապատի, Բերքաշատի, Երվանդաշատի, Արևիկի. Այգեշատի, Մրգաշատի, Դալարիկի կրթական հաստատություններում, իրականացրել են կարիքների գնահատում` հիմնական ենթակառուցվածքների առկայությունը արձանագրելու  նպատակով:    

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...