Նորություններ

Ամփոփվել է երկօրյա աշխատաժողովը՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլի շրջանակներում

21.10.2022

     Հոկտեմբերի 21-ին ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում ամփոփվեց «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում մեկնարկած դրամաշնորհային մրցույթի հայտերի լրացմանն օժանդակելու նպատակով կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որն ուղղված էր դրամաշնորհային հայտերի մշակմանը` բովանդակային, ֆինանսական և գնումների ընթացակարգերին վերաբերող հարցերի քննարկմանը: Օրակարգը կազմված էր՝ անդրադարձ անելով դրամաշնորհային հայտի ներկայացման բոլոր կողմերին՝ ներառելով ծրագրային, ֆինանսական, գնումների, մշտադիտարկման և այլ ընթացակարգերը: Հիշեցնենք, որ աշխատաժողովի  առաջին օրը  մասնակիցների քննարկման տիրույթում էր «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլի հայտերի ներկայացման գերակա ուղղությունները, հայտերի գնահատման և ընտրության գործընթացները, ինչպես նաև դրամաշնորհային հայտին կից ներկայացվող հավելվածների ձևաչափերի կազմման առանձնահատկությունները։ Աշխատաժողովի երկրորդ  օրը ԾԻԳ-ի ֆինանսական և գնումների համապատասխան մասնագետները ներկայացրեցին  գնումների և ֆինանսական ընթացակարգերի տեսանկյունից  ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի պլանավորման և կազմակերպման առնձնահատկությունները, ՀԲ գնումների ընթացակարգերը, գնման մեթոդները, ինչպես նաև գնումների պլանի լրացմանն ուղղված հարցերը: Հանդիպման ավարտին քննարկում ծավալվեց նաև ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի հաշվետվողականության խնդրի շուրջ, ներկայացվեց ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ֆինանսական կարողությունների գնահատման և ծրագրի բյուջեի կազմման ու ներկայացման առանձնահատկությունները: Աշխատաժողովի ավարտին ներկաները նշեցին, որ հանդիպումը նպաստեց դրամաշնորհային հայտերի մշակման ու ներկայացման պահանջների հստակեցմանը:

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...