Նորություններ

Մեկնարկել է երկօրյա աշխատաժողովը՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլի շրջանակներում

20.10.2022

Հոկտեմբերի 20-ին ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում` մեկնարկեց «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում դրամաշնորհային մրցույթի հայտերի լրացմանն օժանդակելու նպատակով կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որն ուղղված է դրամաշնորհային հայտերի մշակմանը, ֆինանսական և գնումների ընթացակարգերին վերաբերող հարցերի ներկայացմանը: Աշխատաժողովին մասնակցում էին դրամաշնորհային ծրագրով հետաքրքրված պետական և ոչ պետական 10 և ավելի բուհերի 20 և ավելի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհերին տրամադրվող դրամաշնորհային ծրագրերի մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ս.թ.նոյեմբերի 21-ը:
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցները մանրամասն ներկայացրեցին ՆՄՀ շրջափուլի հայտերի ներկայացման գերակա ուղղությունները, ներկայացվելիք դրամաշնորհային ծրագրերի տեսակները, հայտերի գնահատման և ընտրության գործընթացները, ինչպես նաև դրամաշնորհային հայտին կից ներկայացվող հավելվածների ձևաչափերի կազմման առանձնահատկությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև կոնսորցիում ծրագրերի ներկայացման առանձնահատկություններին: Ներկայացվեց կոնսորցիում ծրագրի նպատակն ու մասնակիցներին ներկայացվող պահանջները։ Աշխատաժողովի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցների կողմից պարզաբանվեցին նաև բուհերի ներկայացուցիչների կողմից բարձրացված դրամաշնորհային ծրագրերի հայտերի լրացմանն առնչվող բովանդակային հարցերը:
«Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Արմինե Մինասյանը շեշտեց, որ ՆՄՀ նպատակն է խթանել ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները՝ նորարարությունների, բուհերի կարողությունների և գիտահետազոտական գործունեության զարգացման միջոցով: Բովանդակային հարցերի և այլ ընթացակարգերի պարզաբանումը տրվեց «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի աշխատակիցների կողմից: Ծավալվեց քննարկում, եղան դիտարկումներ ու առաջարկներ, հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Աշխատաժողովն ամփոփվելու է հոկտեմբերի 21-ին: Հարկ է նշել, որ երկրորդ օրն աշխատաժողովի մասնակիցները քննարկելու են ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի գնումների և ֆինանսական ընթացակարգերի պլանավորման և կազմակերպման առանձնահատկությունները:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...