Նորություններ

ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ընդունել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

13.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանն ընդունել են Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսին և խորհրդատու Խավիեր Բոտերոյին:
Ողջունելով հյուրերին` Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը. «Բարձր ենք գնահատում Համաշխարհային բանկի հետ գործընկերային հարաբերությունները՝ առաջին հերթին հանրակրթության համակարգի բարեփոխման շրջանակում»։
Կարևորելով սկսված բարեփոխումների շարունակականությունը՝ նա շեշտել է, որ Համաշխարհային բանկը կրթության բարեփոխումների կարևոր միջազգային գործընկերն է՝ փորձագիտական և աջակցության երկարաժամկետ ծրագրերի իրականացման առումով:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալները ներկայացրել են կրթության ոլորտում ընթացող բարեփոխումները և անդրադարձել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ «ԵՄ-ն հանուն նորարարության (EU4Innivation)» և «Կրթության բարելավում» ծրագրերի իրականացման ընթացքին։
Նախարարի տեղակալները տեղեկացրել են, որ օրերս Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը». հաջորդաբար մշակվելու է ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների պլանը։ Այս համատեքստում նշվել է, որ միջոցառումների պլանը ևս կներկայացվի հանրային քննարկման՝ ակնկալելով զարգացման գործընկերների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի փորձագիտական աջակցությունը։
Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը պատրաստակամություն է հայտնել շարունակել կրթության զարգացման ծրագրերի աջակցությունը` նշելով, որ մարդկային կապիտալի զարգացումը ՀԲ առաջնահերթություններից է:
Ռենատա Ֆրեյտաս Լեմոսի խոսքով՝ Համաշխարհային բանկը պատրաստ է նաև միջազգային փորձագետների խումբ ուղարկել Հայաստան, որոնք սեմինարներ կանցկացնեն, կվերլուծեն «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», կներկայացնեն իրենց գնահատականն ու գործողությունների պլանի տեսլականը:
Կողմերը քննարկել են նաև Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, դպրոցների հիմնանորոգմանը, բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծմանը, կրթության ոլորտի օրենսդրության լավարկմանն առնչվող մի շարք հարցեր:Աղբյուրը՝https://escs.am/am/news/14098
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...