Նորություններ

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների հետ քննարկել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները

11.10.2022

Հոկտեմբերի 5-ից 11-ը Երևան է ժամանել Համաշխարհային բանկի (ՀԲ) կրթության ոլորտի պատասխանատու թիմը՝ քննարկելու ոլորտի զարգացման առաջնահերթությունները և պարզելու ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև հետագա համագործակցության հնարավոր շրջանակն ու բնույթը: Այցի շրջանակներում հոկտեմբերի 7-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար տկն. Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, կրթության ոլորտի խորհրդատուներ պրն. Խավիեր Բոտերոն և տկն. Աննա Մալխասյանը: Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքների քննարկումն էր:
Հյուրերին ողջունել է ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը: ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրենը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում իրականացվել և իրականացվում են կարևոր և արդյունավետ ծրագրեր` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ: Այսօր էլ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը միտված է կրթության որակի հետագա բարելավմանը, միջազգային չափանիշներին
համահունչ կրթական համակարգի ստեղծմանը: Կարևորելով համատեղ աշխատանքը` նա շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտում ցուցաբերած հետևողական աջակցության համար: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների: Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում» բաղադրիչի թվով 4 ենթաբաղադրիչների և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի ղեկավարները ներկայացրել են «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի համատեքտում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը՝ անդրադառնալով ծրագրի նախապատրաստական փուլին, իրականացված, ընթացիկ և նախատեսվող աշխատանքներին: Հանդիպման սկզբում ներկաներն անդրադարձել են միկրոծրագրերի իրականացման գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի: Ապա, կարևորելով ավագ դպրոցներում ֆիզիկական պայմանների ու կրթական ռեսուրսների առկայությունը, ՀԲ թիմի համաղեկավարը հետաքրքրվել է վարկային ծրագրով նախատեսվող 4 ավագ դպրոցներում հիմնանորոգման աշխատանքների մեկնարկով ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև հանրակրթական դպրոցների բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումների, կահույքի և նյութերի տրամադրմանը առնչվող որոշ հարցեր: ԿԾԿ ԾԻԳ տնօրենը ներկայացրել է, որ գործընթացի համատեքստում «Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի շրջանակներում մեկնարկել է կարիքների գնահատման գործընթացը ՀՀ Արմավիրի մարզում: Կողմերի քննարկման տիրույթում են եղել բարձրագույն կրթության ոլորտում «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված որոշ հարցեր: Գ. Հովհաննիսյանը փաստել է, որ ՆՄՀ-ի շրջանակում մեկնարկել է դրամաշնորհային հայտերի ընդունման գործընթացը:
ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները վստահեցրել են, որ վարկային ծրագրի համատեքստում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ նման համատեղ քննարկումները կարևոր նախապայման են ծրագրի հետագա արդյունավետ ընթացքի համար:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...