Նորություններ

Աշխատանքային այց ՀՀ Արագածոտնի մարզի կրթական հաստատություններում

15.08.2022

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Ենթաբաղադրիչիծրագրի աշխատանքների համատեքստում ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով օգոստոսի 11-ին և 12-ին աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի կրթական հաստատություններ:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի համապատասխան վարչության կողմից ԾԻԳ է ներկայացվել մարզի այն համայնքների ցանկը, որոնցում առկա է նախակրթարան հիմնելու անհրաժեշտությունը: Հավելենք, որ ենթաբաղադրիչի շրջանակում հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ բոլոր մարզերում, որը կվերհանի սոցիալապես անապահով այն համայնքներն ու հաստատությունները, որոնք կարող են իրականացնել նախադպրոցական կրթական ծառայություններ:
Այս գործընթացի և հավաքագրված տեղեկատվության վերլուծության արդյունքում մեկնարկել են տարածքի դիտարկումները: Աշխատանքային այցերի մեկնարկը տրվեց ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցից, ապա ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը, համակարգող Արմեն Մարտիրոսյանը և Ճարտարագետ–խորհրդատու Վ. Բոյաջյանը եղան Մուղնու, Բյուրականի, Լեռնապարի, Ագարակավանի, Թալինի, Աշնակի ուսումնական հաստատություններում: Այցերի շրջանակներում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ կրթական հաստատությունների տնօրենների հետ: Հավելենք, որ վերոնշյալ հանդիպումներին ներկա էր նաև ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը: Հանդիպումների ընթացքում ԾԻԳ-ի աշխատակիցները պարզաբանեցին նախադպրոցական կրթության միկրոծրագրերի բնույթը, անդրադարձան միկրոծրագրերի կազմակերպման գործընթացին, դիտարկեցին տարածքի նպատակահարմարությունը: Նշենք, որ ուսումնասիրությանը հաջորդելու են գնահատման և խթանման աշխատանքները: Այսպիսով՝ Լրացուցիչ ֆինանսավորմամբ նախատեսվում է մատչելի և կայուն նախադպրոցական կրթական ծառայությունների ստեղծում ընտրված համայնքներում:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...