Նորություններ

Ընթացքում են ՆՄՀ ղեկավար ձեռնարկի վերանայման աշխատանքները

22.07.2022

Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվելու են նորարարական ու զարգացման ծրագրեր՝ նպաստելով դասավանդման և ուսումնառության միջավայրի, հետազոտական կարողությունների զարգացմանը:Այդ ծրագրերն իրականացվելու են ‹‹Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը›› բաղադրիչի միջոցով:
ՆՄՀ-ի դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվելու են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների հզորացմանը: Դրամաշնորհների տրամադրումը միաժամանակ նպաստելու է բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական գործունեության որակի և արդյունավետության բարձրացմանը, կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի և դասավանդման մեթոդների արդիականացմանը, կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներդրմանը, ինչպես նաև աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը։ Հաշվի առնելով ժամանակի մարտահրավերները «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» շրջանակում կազմակերպվող ՆՄՀ-ի նոր շրջափուլն համահունչ կլինի ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրին և կնպաստի ԲՏՃՄ (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն) ուղղությամբ կրթության որակի բարելավմանը:Այս պահին բաղադրիչի աշխատանքների համատեքստում ընթանում են ՆՄՀ ընթացակարգերի և ՆՄՀ ղեկավար ձեռնարկի վերանայման աշխատանքները, ՆՄՀ ղեկավար ձեռնարկի հաստատմանը հաջորդելու է բուհերի ներկայացուցիչների իրազեկման նպատակով աշխատաժողովի կազմակերպման, հայտերի ներկայացման և ընտրության փուլերը:


 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...