Նորություններ

‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի շրջանակներում նախատեսվող աշխատանքներ

14.06.2022

Ավագ դպրոցների արդյունավետ գործունեությունը մեծապես պայմանավորված է ժամանակակից ենթակառուցվածքների, ինչպես նաև նորագույն լաբորատորիաների, համակարգիչների, ինտերնետի, էլեկտրոնային ուսումնական/ուսուցողական նյութերով հագեցած տարածքների ինչպես նաև որակյալ մանկավարժական կադրերի առկայությամբ:
Հիշեցնենք, որ ԿԲԾ-ի շրջանակներում այս ենթաբաղադրիչն ուղղված էր ընտրված ավագ դպրոցների հիմնանորոգմանը, համապատասխան ուսումնական և ուսուցողական սարքավորումների տրամադրմանը և ՀՀ բոլոր ավագ դպրոցներին լրացուցիչ այլ ռեսուրսների տրամադրմանը: Ենթաբաղադրիչի շրջանակներում նախատեսված 17 ավագ դպրոցներից՝ հիմնանորոգման համար անհրաժեշտ միջոցներով պայմանավորված, հնարավոր է եղել հիմնանորոգել ընդհանուր առմամբ 13 ավագ դպրոց։ Մնացած 4 ավագ դպրոցներից 3 –ի հիմնանորոգումը և 1 ավագ դպրոցի կառուցումը կիրականացվի լրացուցիչ ֆինանսավորմամբ, ինչը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի առաջնահերթություններին:
Դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքում հաշվի կառնվեն կլիմայական ռիսկերը՝ դրանցով պայմանավորված դիմակայությունը ապահովելու նպատակով: Իրականացվող գործողություները կվերանայվեն, ներառելով՝ դպրոցների պահպանման նպատակով մաքուր տեխնոլոգիաների օգտագործմանն ու շահագործմանը ուղղված տնօրենների վերապատրաստումները և հիմնանորոգման նախագծերում՝ էներգախնայողական լուծումները:
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցության շրջանակներում կվերանայվեն թվով 3 հիմնանորոգվող ավագ դպրոցների հիմանորոգման տեխնիկական նախագծերը և վերջինիս համաֆինանսավորմամբ կտրամադրվեն էներգաարդյունավետ սարքավորումներ: Ներդրումների մասնաբաժինը կկազմի մշակված նախագծային փաստաթղթերում ներառված էներգաարդյունավետ միջոցառումների ընդհանուր արժեքի 20%-ից ոչ ավելի:
Ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվող հիմնական գործողություններն են..
• Իրագործելիության ուսուսմնասիրություն, այդ թվում` դպրոցների սեյսմիկ պայմանների և կլիմայի ռիսկերի փորձագիտական գնահատումներ;
• Հիմնանորոգման և վերանորոգման/վերակահավորման աշխատանքների այն նախագծերի վերանայում, որոնցում կարևորված են` էներգախնայողությունը և թափոնները կրճատող ջրամատակարարման, ջրահեռացման և հիգիենիկ պայմաններն ու շինարարական մեթոդները, հասանելիությունը և ներառականությունը, ինչպես նաև կլիմայի նկատմամբ դիմակայուն հիմնանորոգումը;
• Շինարարական աշխատանքների նկատմամբ համապատասխան հեղինակային և տեխնիկական վերահսկողության ապահովում;
• Դասասենյակների, ճաշարանների և սպորտային տարածքների համար գույքի և սարքավորումների տրամադրում;
• Վերապատրաստման մոդուլների մշակում և դպրոցների պահպանման ձեռնարկների կիրառում, որոնք կնպաստեն կլիմայի փոփոխությունների նկատմամբ երկարաժամկետ դիմակայունությանը, կլիմայի հետևանքների մեղմացմանը և ենթակառուցվածքներում ներդրումների կայունությանը;
• Ենթաբաղադրիչով նախատեսված գործողությունների մշտադիտարկում և գնահատում ինչպես ենթաբաղադրիչի աշխատակազմի այնպես էլ բնապահպանական մասնագետի կողմից՝ շինարարական աշխատանքների ողջ գործընթացում։
Այսպիսով` ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանականերում ակնակալվող արդյունքներն են ` հիմնանորոգված/կառուցված, կահավորված և վերազինված 4 ավագ դպրոց՝ ՀՀ շինարարական և անվտանգության չափանիշներին համապատասխան։
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...