Նորություններ

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը հյուրընկալեց «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին

08.04.2022

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը ապրիլի 4-ին ընդունեց գիտությամբ ու բժշկությամբ հետաքրքրված ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին, որոնք աչքի են ընկնում բարձր առաջադիմթյամբ և հաղթանակներ են գրանցել օլիմիպադներում: Կենտրոնը կառուցվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով:
Կենրոնում նախատեսվում է իրականացնել մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ:«ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի ղեկավար, Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն աշակերտների հետ շրջայցը սկսեց կենտրոնի նախասրահից՝ աշակերտներին մանրամասն ցույց տալով և ներկայացնելով այն լուծումները, որոնք դրված են գիտության ոլորտում կարևոր առաքելություն իրականացնող կառույցի ստեղծման հիմքերում: Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը խոսելով ապագա բժիշկների մասնագիտական կողմնորոշման մասին՝ շեշտեց, որ գիտությամբ զբաղվելու և գիտնական դառնալու համար անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատել ուսումնառության վաղ փուլերից սկսած: «Դա կօգնի հասկանալ և բացահայտել գիտության դաշտում տեղի ունեցող գործընթացները»,-ասաց նա՝ հավելելով, որ գիտնականի աշխատանքը տարբերվում է բժշկի առաքելությունից: «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի ղեկավարը բժշկագիտությամբ հետաքրքրված հերացիականներին Նեյրոգիտության լաբորատորիայում հանգամանալից ծանոթացրեց գիտական կարևոր նշանակության մի շարք ուսումնասիրությունների հետ: «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը նշեց, որ այցին ներկա աշակերտները բժշկական բուհի ապագա ուսանողներ են, որոնք հետաքրքրված են ինչպես բժշկությամբ, այնպես էլ գիտությամբ: Նա ընդգծեց, որ ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակներում դպրոցում ստեղծված բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներն աշակերտներին հնարավորություն տվեցին որակյալ փորձեր անել և արդյունքներ ստանալ:
‹‹Այս լաբորատորիաները նպաստեցին երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը: Կարող ենք փաստել, որ դրանք դարձան այն օղակը, որն ապահովում է դպրոց-բուհ կապը՝ հնարավորություն տալով աշակերտներին իրենց դրսևորելու բնագիտական ոլորտում: Բուհում իրականացվող հետազոտական և գիտական աշխատանքներին ծանոթացնելով՝ երիտասարդ սերունդը կարժևորի և կգնահատի գիտությունը, բժշկությունը, խելացի, գիտակից և պատասխանատու կմոտենա այն աշխատանքին, որը վերաբերում է մարդու կյանքին և առողջությանը »,- հավելեց «Հերացի» ավագ դպրոցի տնօրենը:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...