Նորություններ

Փոխվարչապետը մասնակցել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող նորարական ծրագրի ամփոփմանը նվիրված աշխատաժողովին

16.03.2022

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը:Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն մասնակցել է աշխատաժողովին:
Նշենք, որ Ծրագիրը միտված է Հայաստանում տեխնոլոգիահենք կրթության ու հետազոտության զարգացմանը:
Փոխվարչապետը, կարևորելով նման ծրագրերի իրականացումը, ընդգծել է, որ ժամանակակից գիտական և տեխնոլոգիական զարգացումները թելադրում են բարձրագույն կրթության բովանդակության և կազմակերպման ձևերի վերանայում՝ ուսումնառության վերջնարդյունքների բարելավման, կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման, աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդման, նորարարությունների ներդրման և այլ առումներով:
Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ գիտելիքահենք տնտեսության ստեղծումը առաջնահերթ է դարձնում բարձրագույն կրթության գործընթացում հետազոտության և ուսումնառության միավորումը, ինչը հնարավորություն է ընձեռում պատրաստելու համապատասխան տեսական գիտելիքներով և գործնական հմտություններով ու կարողություններով մասնագետներ, որոնք մրցունակ կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային աշխատաշուկայում:
փոխվարչապետը և տնտեսության ու աշխատաշուկայի զարգացման ժամանակակից միտումների համատեքստում հրամայական համարել կրթություն-հետազոտություն-նորարարություն-բիզնես ամուր կապի ստեղծումը։Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետ Մաթևոսյանը աշխատաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի խոսքով` շատ կարևոր է, որ բուհական համակարգում ենթակառուցվածքների կատարելագործումը նպաստում է երկու նոր կրթական ծրագրերի ներդրմանը:
«Այս ծրագրի կարևոր առավելություններից մեկը միջոլորտային կապերի և կրթական ծրագրերի համատեղումն է, քանի որ լեզվաբանական և ՏՏ կրթությունների համատեղմամբ մենք ստանում ենք նոր՝ մրցունակ մասնագիտություն և գիտական զարգացման ուղղություն»,- փաստել է Կարեն Թռչունյանը:
Նա նաև նշել է, որ նոր մասնագիտությունը կարող է մեծ պահանջարկ ունենալ բիզնեսի ոլորտում, որը պետության համար հավելյալ արժեքի ստեղծման ուղղությամբ նոր խթան է: Աշխատաժողովի առանցքում Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծման պատմություն ն էր. 25-ամսյա տևողությամբ, 119 մլն դրամ արժողությամբ նորարարական ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանում առաջին անգամ ուսումնասիրվել են ՏՏ համակարգերի լեզվաբանական ապահովման և լեզվաբանության մեջ արհեստական բանականության զարգացման խնդիրները:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...