Նորություններ

ԲՊՀ-ում տեղի ունեցավ ‹‹ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը

16.03.2022

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը:Ծրագրի շրջանակում, հաշվի առնելով միջազգային փորձը, բուհում հիմնադրվել է «ՀայԼինգվոՏեք» կենտրոնը և սպասարկող տեխնոպարկը՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և ծրագրային փաթեթներով,մշակվել և ներդրվել են «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրիական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագրերը: Մշակվել է նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմը` թեստային համապատասխան առաջադրանքներով, որոնք այժմ փորձաքննության փուլում են:
Աշխատաժողովին ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, Հայաստանի տարբեր բուհերի ռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Այս ծրագրի կարևոր առավելություններից մեկը միջոլորտային կապերի և կրթական ծրագրերի համատեղումն է, քանի որ լեզվաբանական և ՏՏ կրթությունների համատեղմամբ ստանում ենք նոր՝ մրցունակ մասնագիտություն և գիտական զարգացման ուղղություն:Այս նոր մասնագիտությունը կարող է մեծ պահանջարկ ունենալ բիզնեսի ոլորտում, որը պետության համար հավելյալ արժեքի ստեղծման ուղղությամբ նոր խթան է: Աշխատաժողովի մեկնարկին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը ներկայացրել է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծման պատմությունը: Նա նշել է, որ 25-ամսյա տևողությամբ, 119 մլն դրամ արժողությամբ նորարարական ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանում առաջին անգամ ուսումնասիրվել են ՏՏ համակարգերի լեզվաբանական ապահովման և լեզվաբանության մեջ արհեստական բանականության զարգացման խնդիրները:
Նշենք , որ այս ծրագրի իրականացման առաջին իսկ փուլից նպատակ է սահմանվել զարգացնել կիրառական լեզվաբանության տեխնոլոգիահենք կրթությունը, օտար լեզուների փոխկապակցմամբ խթանել հայերենի կիրառությունը թվային միջավայրերում: Մյուս կարևոր խնդիրն է եղել մշակել հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների նկարագիրը` համաեվրոպական լեզվաիմացության շրջանակներին համապատասխան և ներդնել հայերենի իմացության գնահատման առցանց գործիքակազմ:
Ամփոփիչ աշխատաժողովում ներկայացվեցին Ծրագրի արդյունքները. դրանք են՝
➢ «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագրերը,
➢ հաշվողական լեզվաբանության և համընթաց թարգմանության ուղղությամբ վերապատրաստված դասախոսական կազմը,
➢ ուսումնամեթոդական նյութեր և գրականություն
➢ հիմնադրված «ՀայԼինգվոՏեք» կենտրոն և սպասարկող տեխնոպարկ՝ համալսրված անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և ծրագրային փաթեթներով,
➢ UD-Armenian_BSUT շարահյուսական ծառադարան՝ հրապարակված Universal Dependancies շտեմարանում
➢ Դպրոցի աշակերտների շրջանում հայերենի իմացության հետազոտության արդյունքներ
➢ Հայերենի՝ որպես օտար լեզու, իմացության մակարդակների լրամշակված շրջանակ և համապատասխան թեստեր՝ զետեղված թվային հարթակում:

Հավելենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից արդեն հաստատվել են «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական և «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրիական մասնագիտական կրթական ծրագրերը. այժմ ընթացքի մեջ է այդ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացը, որից հետո Բրյուսովի անվան պետական համալսարանում կարող է նշված մասնագիտություններով ընդունելություն կազմակերպվել:
Աշխատաժողովն ամփոփվեց «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագրերի ներկայացմամբ : Պլենար նիստին հաջորդեցին առանձին ենթախմբերով աշխատանքները։
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...