Նորություններ

Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում

22.02.2022

«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում փետրվար ամսվա ընթացքում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները իրականացրել են շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ընթաում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները ծանոթացել են իրականացված աշխատանքներին, ուսումնասիրել կատարված շինարարության որակը: ԾԻԳ-ի ներկայացուցիչները փաստեցին՝ իրականացվել են բոլոր մասնաշենքերի սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ:Կատարվում են դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Ընթացքում են ներքին հարդարման աշխատանքները, ամփոփվում են սանհանգույցների սալիկապատման և արտաքին պատերի սվաղման աշխատանքները: Կառուցվել են արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: ‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում դպրոցի 2 մասնաշենքերը ամբողջովին հիմնանորոգվել են.ընթացքում է մասնաշենքերը կապող միջանցքի հիմնանորոգման աշխատանքները:
Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում այստեղ ևս ստեղծվում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ: Ժամանակակից կահավորմանը զուգահեռ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում իրականացվում են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվում են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն կունենա հարմարեցված միջավայր: Դպրոցի հիմնանորոգումը կամփոփվի սույն թվականի մայիսին:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...