Նորություններ

Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը կահավորման փուլում է:

14.02.2022

Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) շուտով իր դռները կբացի ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը: հիշեցնենք , որ կենտրոնի հիմնումը մեկնարկել է 2019 թվականին, երբ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ՆՄՀ դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: Նշենք, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային չափանիշներին համապատասխան հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և մրցունակ՝ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների հետ։ ԵՊԲՀ-ի գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով, ‹‹Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի›› ստեղծման արդյունքում ակնկալվում է նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուղղությամբ տարվող ուսումնասիրություններին, բարձրացնել իրականացվող հետազոտությունների որակը:
Կենտրոնի ստեղծման նպատակով հատուկ առանձնացված տարածքում իրականացվել են անհրաժեշտ հիմնանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել օդափոխման և անվտանգության համակարգեր: Իրականացվել են նաև կենտրոնի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ. ծրագրի արդյունքում կենտրոնը զինվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, լաբորատոր սարքավորումներով: Այս պահին Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը կահավորման փուլում է: Հավելենք, որ ստեղծվող Կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով, իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...