Նորություններ

«ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծման ճանապարհին

10.02.2022

Փետրվարի 9-ից մեկնարկել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը:
Մոնիտորինգային այցերի շրջանակներում Փետրվարի 9-ին առաջին աշխատանքային այցը «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներն իրականացրեցին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (ԲՊՀ):
Աշխատանքային խմբին դիմավորեց ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը: Ռեկորի հավաստմամբ նախատեսում է 2022-2023 թթ. ուսումնական տարում ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական կրթական ծրագիրը:‹‹Ծրագրի շրջանավարտները կձևավորեն կոմպետենցիաներ, որոնք կիրառելի են թարգմանության, ձայնի ճանաչման, տեքստի մեքենայական վերլուծության, որոնողական համակարգերի, արհեստական բանականությանը վերաբերող ծրագրերի մշակման գործընթացում››, -նշեց ԲՊՀ ռեկտորը: Աշխատանքային խումբը ԲՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինա Ծատուրյանի ուղեկցությամբ շրջեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի, Գիտակրթական միջոցառումների սրահի և Ուսանողների տեխնոլսարանի համար հատկացված և բուհի կողմից վերանորոգված տարածքներում: Վերոնշալ սրահների՝ կահույքով և համակարգչային սարքավորումներով համալրված լինելը, արդեն իսկ դիտարկվել էր նախորդ մշտադիտարկումների ընթացքում:Հիշեցնենք, որ ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականի հուլիսին: ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հիմնվում է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և ծրագրային փաթեթներով, մշակվում է «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստորսական մասնագիտական կրթական ծրագրերը, ինչպես նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմը:
Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ քննարկեցին ծրագրի ժամանակացույցով նախատեսված գործողությունները և դրանց իրականացման ընթացքը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը խոսեց կատարված աշխատանքի մասին, ինչպես նաև մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքներն ու ծրագրի շարունակականությանն ուղղված որոշ քայլեր: Ք. Ծատուրյանի հավաստմամբ, բուհը, համաձայն դրամաշնորհային պայմանագրի, մշակել և ԿԳՄՍ նախարարությանն է ներկայացրել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական և «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման փաթեթը: Նա նաև հավելեց, որ ամփոփման փուլում են թվային ենթակառուցվածքներում հայերենի լիարժեք գործառության հիմքերի ապահովմանն ուղղված թվային և վեբ ռեսուրսների գնահատման ու թեստավորման գործիքակազմի ստեղծման աշխատանքները: Նշենք, որ բուհի ռեսուրսների հաշվին արդեն իսկ մշակվել է «ՀայԼինգվոՏեք» կենտրոնի կանոնադրությունը և զարգացման հայեցակարգը:Ամփոփվել են հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների (ՀԻՄ) (A1-ից C2) նկարագրիչների լրամշակման աշխատանքները:Ք. Ծատուրյանի հավաստմամբ լրամշակված նկարագրիչները առաջիկայում կներկայացվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որի արդյունքում նախատեսվում է ՀԻՄ ուղեցույցի պատրաստում, ՀԻՄ գնահատման համալիրի ստեղծում և գործարկում առցանց հարթակում: Ծրագրի շարունակականությանն ուղղված քայլերը ևս ակնհայտ են ՝ մասնավորավես քննարկման փուլում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ կրթական համատեղ ծրագրերի անցկացման հնարավորությունները: Ծրագրի շրջանակում գործընկերների ընդլայնման, համագործակցային ցանցերի ստեղծման նպատակով բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը և ԲՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը այս փուլում գործնական այցով եղել են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում և հանդիպել Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ղեկավարության, Կիրառական ու մաթեմատիկական լեզվաբանության ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Տեղի է ունեցել առանձին հանդիպում Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի լեզվաբանության ինստիտուտի տնօրեն Եկատերինա Ռախիլինայի, ԱՐԵՎԱԿ հայերենի կորպուսի համահեղինակ Վլադիմիր Պլունգյանի հետ:Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ հետազոտական ծրագրերի իրագործման, ասպիրանտական թեզերի համաղեկավարման, ԲՊՀ-ի դասախոսների վերապատրաստման, համատեղ արհեստանոցների ստեղծման ուղղությամբ:
Հավելենք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանում ժամանակակից կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ:


 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...