Նորություններ

‹‹Կրթության բարելավում›› ծրագրի լրացուցիչ ֆինանսավորումը ՀԲ կրթության թիմի և ԿԾԿ ԾԻԳ-ի քննարկման առանցքում

16.01.2022

Հունվարի 11-14-ն Համաշխարհային Բանկի կրթության թիմը Հայաստանում իրականացրել է Կրթության բարելավման գործող ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման նախապատրաստման վիրտուալ առաքելությունը։Այդ առաքելության շրջանակներում հունվարի 11-ին Համաշխարհային Բանկի կրթության թիմը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ :
Առաքելությանը մասնակցել են Ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար Ռենատա Ֆրեիտաս Լեմոսը, Կրթության մասնագետ, Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կունիմոտոն, ՀԲ Կրթության խորհրդատուներ Անուշ Շահվերդյանը, Օզիլ Օրալ Սավոնիտտոն, Կարինա Ասեվադոն, ՀԲ Գնումների մասնագետ Արմինե Այդինյանը, Ֆինանսական կառավարման մասնագետ Լուսինե Գրիգորյանը, Բնապահ-պանության մասնագետ Հմայակ Ավագյանը, ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը և ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցիչներ:
Մասնակիցների քննարկման տիրույթում են եղել առաքելության առաջնային նպատակները, մասնավորապես՝ համաձայնություն ձեռք բերել առաջարկվող ծրագրային բաղադրիչների նախագծման շուրջ, համաձայնեցնել մոնիթորինգի և գնահատման մեխանիզմները, հիմնական վերջնարդյունքները, միջանկյալ ցուցանիշերը և ստուգման եղանակները: Առաքելության ընթացքում քննարկման առանցքում են եղել նաև ծրագրի զարգացման նպատակների ապահովման ռիսկերը, իրականացման մեխանիզմները, սոցիալական և բնապահպանական կառավարման պահանջներին համապատասխանությունը և առաջարկվող ծրագրի գնումների և ֆինանսական կառավարման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև քննարկվել և համաձայնեցվել է ծրագրի մշակման և բանակցությունների ժամանակացույցը։
Համաշխարհային Բանկի կրթության թիմը փաստում է, որ մշտադիտարկման և գնահատման արդյունքում արձանագրելով ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի հաջողված լինելն ու արդյունավետությունը ակնկալում է հետագայում ընդլայնել համատեղ աշխատանքն ու համագործակցությունը՝ ՀՀ կրթության ոլորտին աջակցելու նպատակով։

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...