Նորություններ

Ամփոփվում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 8 ավագ դպրոցների սեյսմակայուն հիմնանորոգումը

13.01.2022

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2-րդ փուլով իրականացվող 8 ավագ դպրոցների սեյսմակայուն հիմնանորոգումը ամփոփման փուլում է: Նշենք , որ 2021 թ. ընթացքում ավարտվել են երկրորդ փուլով վեց ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները Երևանում, Գյումրում, Արթիկում և Վաղարշապատում, իսկ Սևանի ավագ դպրոցի հիմնանորոգումը ամփոփվել է 2022թ.-ի հունվարին: Այժմ ամփոփման փուլում է Գորիսի ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Հավելենք, որ իրականացվող հիմնանորոգման ընթացքը մշտապես լուսաբանվել է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում համապատասխան հոդվածների հրապարակման միջոցով: Նշենք, որ Վաղարշապատի ավագ դպրոցի հիմնանորոգումը իրականացվել է տնտեսումների արդյունքում, մասնավորապես Ծրագրի 2-րդ փուլով նախատեսված է եղել 7 ավագ դպրոցի հիմնանորոգում, սական ‹‹Կրթական ծրագրերի կետրոն›› ԾԻԳ-ի կողմից գնումների գործընթացի գրագետ կազմակերպման և ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման և տնտեսումների արդյունքում իրականացավ դպրոցի սեյսմակայուն հիմնանորոգումը: ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում իրականացվել են դպրոցների մասնաշենքերի սեյսմակայունությանն ուղղված ամրացման, տանիքների կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ, սանհանգույցների սալիկապատման աշխատանքներ, կառուցվել են արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Բարեկարգվել են դպրոցների հարակից տարածքները: Կառուցվել են խաղահրապարակներ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, մարզադահլիճներ, հանդիսությունների դահլիճներ: Իրականացվել են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ:Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգված դպրոցներում ևս ստեղծվել են ժամանակակից ռեսուրսներով կահավորված բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ: Ժամանակակից կահավորմանը զուգահեռ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցների շենքերն ունեն հարմարեցված միջավայր:«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները հիմնանորոգման ընթացքում մշտադիտարկումներ են իրակակացրել հիմնանորոգվող տեղամասերում, դիտարկել շինարարության ընթացքն ու իրականացված աշխատանքները: Նշենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...