Նորություններ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

23.12.2021

Հարգելի հայրենակիցներ,
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Նոր տարվա շեմին, վերագնահատում ենք անցնող տասներկու ամիսների հատկանշական իրադարձությունները...
Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում կարողացանք իրականացնել մի շարք ծրագրեր նախադպրոցական կրթության, հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում:
Ավարտվում է 2021 թվականը, որի ընթացքում մեր աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ մանուկներ հաճախում են նորաստեղծ նախակրթարաններ, հիմնանորոգված ավագ դպրոցներում շատ աշակերտներ հնարավորություն ունեն ուսումնառել անվտանգ և հարմարավետ միջավայրում, հասցեական վերապատրաստումների արդյունքում ՏՀՏ գործիքներն ու վիրտուալ հարթակը մայրաքաղաքի և մարզերի բոլոր դպրոցներում այսօր դասապրոցեսի անբաժանելի մասն են կազմում: Ավագ դպրոցներում և բուհական համակարգում մեր աշխատանքի արդյունքում աշակերտները, ուսանողները, գիտնականներն ու դասախոսներն այսուհետ իրենց նորարարական գաղափարները կարող են իրագործել վերանորոգված, նորագույն սարքավորումներով և տեխնիկայով զինված կենտրոններում ու լաբորատորիաներում:
«Կրթական ծրագրերի կենտրոնը» նույն պատրաստակամությամբ ջանքերը ներդնելու է 2022 թվականին՝ կրթության ոլորտի բարելավման նոր գաղափարներ և ծրագրեր կյանքի կոչելու համար:
Մաղթում ենք, որ 2022 թվականը լինի խաղաղության, առողջության և ձեռքբերումների տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...