Նորություններ

Ստեղծվել է 335 լաբորատորիա ավագ դպրոցներում

21.10.2021

Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում:Դրանք դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքները ամրապնդել գործնական հմտություններով: Հիշեցնենք, որ լաբորատորիաների ստեղծման գործընթացը մեկնարկել է 2020թ.-ի փետրվարից: Ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում 2021թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ամփոփվեց հիմնանորոգման ընթացքում գտնվող թվով 8 ավագ դպրոցների բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը:Արդյունքում Հայաստանի 107 ավագ դպրոցներում այսօր գործում են թվով 335 բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ:

‹‹Նորաստեղծ լաբորատորիաներն ավագ դպրոցներում կարող են դառնալ այն օղակը, որը կապում է բիզնեսն ու կրթությունը: Նման արդիական սարքավորումների առկայությունն ավագ դպրոցներում կնպաստի երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը, նորարարական ծրագրերի իրականացման հմտությունների ձևավորմանը,››-նշեց ԿԳՄՍ նախարար Դումանյանը հիմնանորոգված ՀՊՄՀ հենակետային վարժարանում, ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այս լաբորատորիաներում մեկտեղվում են տեսականն ու գործնականը. փաստում են Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի ուսուցիչները, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաներն արդեն իրականություն են և օգտագործվում են ամենօրյա դասապրոցեսում: Վեդիի ավագ դպրոցում լաբորատոր սարքավորումները նույնպես կիրառվում են. կենսաբանության բոլոր դասերն անցնում են լաբորատորիայում՝ մեկտեղելով տեսականն ու գործնականը: ՀՊՄՀ հենակետային վարժարանում, տնօրենի հավաստմամբ, լաբորատորիաները ևս ամենօրյա կիրառելիություն են ունենալու:

Հավելենք, որ հինանորոգվող թվով 8 դպրոցներում արդեն ամփոփվել են լաբորատոր սարքավորումների տրամադրման, լաբորատորիաների համար նախատեսված կահույքի ձեռքբերման և տեղադրման գործընթացները:Ժամանակակից կահավորմանը զուգահեռ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ:
‹‹Ջրի ծորակները ուղղակի լաբորատոր սեղանների վրա են , կամ ներկառուցված են պահարանների մեջ : Փորձերի ժամանակ աշակերտները կարողանում են օգտվել ջրից: Արվել է հնարավորը երեխաների ձեռնարկատիրական մտածողությունը զարգացնելու և մասնագիտական առումով կողմնորոշվելու համար,›› փաստում է ՀՊՄՀ հենակետային վարժարանի տնօրեն Ն. Սաֆարյանը:

Մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը, ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից նախապես մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...