Նորություններ

Աշխատանքային այց Սևանի ավագ դպրոցում

14.10.2021

Հոկտեմբերի 13-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոցում: Նշենք, որ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` երկրորդ փուլով ավարտվել է հիմնանորոգումը ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում, Գյումրու ակադեմիական վարժարանում, ընթացքում են թվով 6 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները մարզերում և մայրաքաղաքում: Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Դպրոցի տնօրենը փաստում է, որ այս հիմնանորոգված դպրոցի առկայությունը նոր լիցք կհաղորդի Սևան քաղաքին և կարևոր նախապայման կդառնա հանրակրթության ոլորտում նոր արդյունքներ գրանցելու համար:
Նշենք, որ այս պահին ամփոփվում են դպրոցի հարակից տարածքների բարեկարգումը և ներքին հարդարման աշխատանքները: Կառուցվում են խաղահրապարակներ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր: Հարկ է նշել, որ դպրոցի հիմնանորոգման ընթացքը մշտապես լուսաբանվում է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում համապատասխան հոդվածների հրապարակման միջոցով:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...