Նորություններ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում բացվել է Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան

23.09.2021

Սեպտեմբերի 22-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) այսօր հանդիսավորությամբ բացվել է Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի(ՀԲ) համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում:
Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիայի ստեղծման պատմությունը սկսվել է 2019 թվականի հուլիսից , երբ բուհում մեկնարկել էր ‹‹Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում կրթական ծրագրի արդիականացումը՝ նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի ներդրմամբ›› դրամաշնորհային ծրագիրը, որի համատեքստում համալսարանը ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աջակցությամբ ձեռնամուխ էր եղել նոր լաբորատորիաների ստեղծմանը և կրթական բովանդակության արդիականացմանը: Նշենք, որ ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրով իրականացվել է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» կրթական ծրագրի արդիականացում և ներդնում, որի շրջանակներում կրթամասերի տեսքով երկու ուղղությունների՝ «Ավտոճանապարհների շինարարություն» ու «Կամուրջներ և տրանսպորտային թունելներ» առանձնացում, բուհի կարողությունների հզորացմանը միտված արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազայի ստեղծում, ինչպես նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ:
Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան ամբողջությամբ հագեցած է նորագույն թվային սարքավորումներով, կից բացվել է համակարգչով և ցուցադրման պրոյեկտորով հագեցված լսարան, ուսանողները տեսական ժամերը կանցկացնեն լսարանում, գործնականը՝ լաբորատորիայում։
Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիայի սարքավորումները հնարավորություն են տալիս ուսումնական նպատակով փորձարկել ճանապարհաշինական նյութեր՝ ասֆալտաբետոն, բիտում, խիճ, ինչպես նաև որոշել բնահողի խտությունը և արտաքին բեռնվածքի տակ կամուրջների կամ այլ կառույցների առանձին տարրերի ճկվածքները։
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, շնորհավորելով ներկաներին, աջակցության համար շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին. «Այս լաբորատորիան իրականություն դարձավ երկկողմ համագործակցության արդյունքում, որի նպատակն է ոչ միայն բարելավել ուսումնական գործընթացը, այլև խթանել գիտական ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ տնտեսության զարգացմանը»։
Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով արդեն իսկ իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ: Լաբորատորիայում ակտիվորեն իրականացվում են նաև աշխատանքներ, որոնց արդյունքում ակնկալվում է ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ: Հավելենք, որ կարևորելով նոր տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում, ծրագրի շրջանակներում համալսարանն իրականացրել է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ:
Ժամանակակից սարքավորումներով զինված այս ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազան որակի նոր չափանիշ է ոչ միայն ՃՇՀԱՀ-ի, այլև տվյալ բնագավառի համար ընդհանրապես:

Նշենք, որ բուհի, Համաշխարհային բանկի և Կրթական ծրագրերի կենտրոնի համագործակցության արդյունքում բուհում իրականացվել է 3 դրամաշնորհային ծրագիր, որոնց արդյունքում   բուհում գործում են Շինարարական նյութերի և պատրաստվածքների, Ջրային պաշարների և շրջակա միջավայրի պահպանության և արդյունավետ օգտագործման, Գրունտային մեխանիկայի ուսումնագիտակա և , Ճանապարհաշինարարական փորձարկումների  լաբորատորիաները:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...