Նորություններ

Նոր ուսումնական տարվա մեկնարկին հանրակրթական ուսումնական հաստատությունները վերազինվել են համակարգչային սարքավորումներով

05.09.2021

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և ԿԳՄՍ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնի աջակցությամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակներում երեք փուլերով իրականացվում էլ հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային սարքավորումների վերազինում կարիքների գնահատման հիման վրա:Հիշեցնենք, որ 2020 թվականի ընթացքում տվյալ գործողության շրջանակներում համակարգչային սարքավորումներ են տրամադրվել ընդհանուր առմամբ 305 ուսումնական հաստատություների, այդ թվում հեռավար դասընթացներ անցկացնելու նպատակով 101 ուսումնական հաստատություններում տեխնիկապես կահավորվել է մեկական դասասենյակ, ինչպես նաև 99 ավագ դպրոցների տրամադրվել է կոնֆերանս տեսախցիկ:
Հավելենք, որ նույն ժամանակահատվածում իրականացվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումներ` առարկաների դասավանդման և ուսումնական հաստատությունների վարչարարության ընթացքում ՏՀՏ-ի կիրառումը խթանելու նպատակով: 2018-2020 թվականներին վերապատրաստվել են ավելի քան 3000 ուսուցիչներ, իսկ 2021 թվականին ընթացքում է ևս 1000 ուսուցիչների և վարչական աշխատողների վերապատրաստում:
Վերապատրաստված ուսուցիչների ձեռք բերած գիտելիքների օգտագործումը առարկաների դասավանդման ընթացքում հնարավոր և առավել արդյունավետ դարձնելու, հանրակրթական ուսումնական հաստատություններում ինտերակտիվ դասավանդումը խթանելու նպատակով «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին հանրակրթական ուսումնական հաստատություններին տրամադրել է համակարգչային սարքավորումների մեկական շարժական համակազմ՝ բաղկացած մեկ պրոյեկտորից և մեկ դյուրակիր համակարգչից։ Հավելենք, որ շահառու ուսումնական հաստատությունների ցանկը կազմելու նպատակով ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից նախապես իրականացվել է կարիքների գնահատման արդյունքների վերլուծություն, որի արդյունքում 272 հանրակրթական ուսումնական հաստատությունների տրամադրվել մեկական պրոյեկտոր, որոնցից 259-ին նաև մեկական դյուրակիր համակարգիչ: Այսպիսով՝ ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները համալրված են պրոյեկտորով և դյուրակիր համակարգչով։ Հավելենք, որ 2021 թվականին կոնֆերանս տեսախցիկներ կտրամադրվեն նաև թվով 8 ավագ դպրոցներին, որոնք 2020թ. գտնվում էին հիմնանորոգման ընթացքում:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...