Նորություններ

Համաշխարհային Բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին

04.08.2021

Օգոստոսի 3-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ` «Կրթության բարելավում» ծրագրի վիրտուալ վերահսկողության առաքելություն իրականցնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության հարցերով խորհրդատու Անուշ Շահվերդյանը, ֆինանսական կառավարման մասնագետ Լուսինե Գրիգորյանը, բնապահպան-մասնագետ Հմայակ Ավագյանը, ՀԲ երևանյան գրասենյակի գնումների մասնագետ Արմինե Այդինյանը, ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՀԲ և ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի այլ ներկայացուցիչներ: Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքների քննությունն էր և ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից 2021 թվականին իրականացված աշխատանքների մշտադիտարկումը: ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը նշեց, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում իրականացվել և իրականացվում են կարևոր և արդյունավետ ծրագրեր` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ: Կարևորելով համատեղ աշխատանքը` նա շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտին ցուցաբերված հետևողական աջակցության համար և արդյունավետ քննարկում մաղթեց հանդիպման մասնակիցներին :Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների: Դիտարկեցին «Կրթության բարելավում» ծրագրի իրականացման կարգավիճակն ու ծրագրի զարգացման նպատակների ուղղությամբ գրանցված առաջընթացը, ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հաջորդ քայլերը: Հանդիպման մեկնարկին «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան ներկայացրեց կրթության առաջադրանքի թիմի նոր ղեկավարին ` տկն. Ռենատա Ֆրիտաս Լոմսին:Հանդիպման ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի «Հանրակրթության որակի բարելավում» բաղադրիչի 4 ենթաբաղադրիչների և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի ղեկավարները ներկայացրեցին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի համատեքտում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը՝ անդրադառնալով իրականացված աշխատանքներին: Հանդիպման սկզբում ներկաներն արձանագրեցին, որ համավարակի, ինչպես նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված, իրականացվող ծրագրային գործողությունները և գնումների գործընթացները որոշակիորեն ետ են մնացել ժամանակացույցերով սահմանված ժամկետներից, դրանք ամփոփման փուլում են :
Հանդիպման սկզբում ներկաներն անդրադարձան միկրոծրագրերի իրականացման արդյունքում հիմնվող նախակրթարաններում երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի: Ապա, կարևորելով ավագ դպրոցներում ֆիզիկական պայմանների ու կրթական ռեսուրսների առկայությունը՝ ՀԲ ներկայացուցիչը հետաքրքրվեց վարկային ծրագրով հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներում կատարվող աշխատանքներով: ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվեց նաև «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում ՀՀ դպրոցների ուսուցիչների և վարչական աշխատողների շրջանում ՏՀՏ շարունակական վերպատրաստումների հետ կապված որոշ հարցեր:
Կողմերի քննարկման տիրույթում էր նաև կրթության բովանդակութունը: «Աջակցություն կրթության որակի բարելավմանը կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի համակարգող Լ.Շավարշյանը ներկայացրեց, որ ընթացքում են փորձագիտական այցերն ու հեռավար ձևաչափով ուսուցիչների իրազեկման տեղեկատվական սեմինարները: Հանդիպման ավարտին ներկաները անդրադարձան նաև բարձրագույն կրթության ոլորտում «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը: Բաղադրիչի ղեկավար Լիանա Մամյանը նշեց, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով իրականացվող թվով 6 դրամաշնորհային ծրագրերը ամփոփման փուլում են : Համավարակի, ինչպես նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված, որոշ բուհերի կողմից իրականացվող ծրագրային գործողությունները և գնումների գործընթացները որոշակիորեն հետ են մնացել ժամանակացույցերով և գնումների պլանով սահմանված ժամկետներից: Սակայն բուհերը հետևողական կերպով քայլեր են ձեռնարկում պայմանագրով սահմանված բոլոր գործողությունները պատշաճ իրականացնելու, ավարտին հասցնելու, ինչպես նաև ծրագրով ամրագրված ցուցիչներին հասնելու համար,- հավելեց բաղադրիչի ղեկավարը:
Հանդիպման ավարտին Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նշեցին, որ ակնկալում են համագործակցության ընդլայնում` ի աջակցություն Հայաստանի կրթության ոլորտի :

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...