Նորություններ

Ամփոփվում է ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը

28.07.2021

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հուլիսի 27-ին ամփոփվում է ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը՝ ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու բուհերում: Մոնիտորինգային այցերի շրջանակում վերջին հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ): «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի ուղեկցությամբ ծանոթացան Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ« Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հիմնվող «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն»-ի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ս. Ծառուկյանի հետ շրջեցին գերազանցության կենտրոնի շրջանակներում ստեղծվելիք կլինիկայի, ուսումնական լսարանների, սիմուլյացիոն բաժնի համար առանձնացված համապատասխան տարածքներում, որոնց վերանորոգումը բուհի միջոցների հաշվին անփոփվել էր ծրագրի նախորդ փուլերում: Սոնա Ծառուկյանը ներկայացրեց, որ ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն»՝ հագեցած ուսանողների գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, մուլյաժներով ու այլ պարագաներով:
Հանդիպման սկզբում ներկաները բուհի դրամաշնորհային ծրագրի կառավարման անձնակազմի հետ համատեղ քննարկեցին ծրագրով սահմանված նպատակներն ու արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Ապագա, ինչպես նաև արդեն գործող անասնաբույժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս կենտրոնի սրահներն արդեն համալրված էին համապատասխան կահույքով, մուլյաժներով, համակարգչային տեխնիկայով, գործնական հմտությունների զարգացմանը նպաստող լաբորատոր սարքավորումներով: Նշենք, որ ստեղծվող Կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով, դրամաշնորհային ծրագրի այս փուլում իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Սոնա Ծառուկյանի խոսքով, մշակման փուլում են ԱԿԳԿ-ի կառուցվածքի, գործունեության և անվտանգության նորմերի վերաբերյալ նորմատիվաիրավական փաստաթղթերը: Կազմակերպվել և իրականացվել են արտահամալսարանական շահակիցների համար կարճաժամկետ դասընթացներ, մշակվել են որակավորման բարձրացման համար նախատեսված կրթական մոդուլներ և իրականացվել են վերապատրաստումներ: Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել անհրաժեշտ մասնագիտական գրականություն: Քննարկման փուլում են համապատասխան շահակիցների հետ ծրագրի շարունակականությունն ապահովող իրատեսական գիտական ծրագրերը:
ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ս Ծառուկյանի խոսքով՝ գերազանցության կենտրոնի հիմնումը կնպաստի անասնաբուժության բարձրագույն կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, դրանում նորարարական տարրերի և նոր մեթոդի՝ բիոէթիկական կրթության ներդրմանը, հնարավորություն կտա պատրաստել մրցունակ կադրեր, կրթական և խորհրդատվական ծառայություններ մատուցել ֆերմերներին և գործող անասնաբույժներին:


 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...